
Բարձրացնել անցորդների անվտանգությունը Հայաստանում
Ծրագրի ընթացքում Հայաստանի չորս՝ Լոռի, Արմավիր, Վայոց Ձոր և Գեղարքունիք, մարզերում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպումներ, որոնց ժամանակ ներկայացվել է ճանապարհային անվտանգության հետ կապված խնդիրներ: Ներկայացվել են լուսանդրադարձիչներով հագուստի տեսականին, որը մոդելավորվում և կարվում է ՄԿՀԽ ՀԿ-ին կից գործող սոցիալական ձեռնարկությունում:

Աշխատանքի հայտարարություն
Պաշտոնը՝ արտադրվող ապրանքների առաջին նմուշների որակի մոնիթոր Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ Աշխատանքի վայրը՝ ք. Մարտունի Աշխատանքի տևողությունը՝ 2 ամիս Աշխատանքի սիկզբը՝ 1 դեկտեմբեր 2018թ․։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ազգային ժառանգության հետագիծ» ծրագրի շրջանակներում հրավիրում է կազմակերպության կարի արտադրամասում արտադրվող ապրանքների առաջին նմուշների որակի մոնիթորի մրցույթ։ Պարտականություններ/աշխատանքի նկարագրություն՝ […]

Բարելավել հետիոտների անվտանգությունը Հայաստանում
«Բարելավել հետիոտների անվտանգությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ-ի աշխատանքային թիմը իրականացրեց տեղեկատվական հանդիպումների շարք Հայաստանի չորս՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Լոռի, Արմավիր մարզերում: Հանդիպումների ժամանակ՝ իրազեկելով բնակիչներին ճանապարհային անվտանգ երթևեկության միջոցների, ՀՀ –ում՝ հետիոտների մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային վթարների մասին, առաջարկեց նորարար և նորաձև լուծում: Լոռու մարզի Դսեղ գյուղը ծրագրի մեկնարկային համայնքն էր: Մասնակիցների թվում էին 16-30 տարեկան […]

Մարքեթինգային ծառայությունների ձեռքբերման մրցույթի հրավեր
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մարքեթինգային ծառայությունների ձեռքբերման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող մարքեթինգային ծառայություն մատուցող բոլոր ընկերությունները և անհատները: Մրցույթին մասնակցելու հայտի փաթեթը կցվում է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ— ի հոկտեմբերի 10–ը: Մրցույթի ընդհանուր մայմանները և գնային առաջարկի ձևը կարող եք ներբեռնել ստորև՝ Tender Package (*.docx), […]

Կարի մեքենաների և ասեղնագործող մեքենայի ձեռքբերման մրցույթի հրավեր
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է կարի մեքենաների և ասեղնագործող մեքենայի ձեռքբերման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող տեխնիկա մատակարարող բոլոր ընկերությունները: Մրցույթին մասնակցելու հայտի փաթեթը կցվում է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ— ի հուլիսի 30–ը: Մրցույթի ընդհանուր մայմանները և գնային առաջարկի ձևը կարող եք ներբեռնել ստորև՝ Tender Package(*.doc) Tender Package (*.pdf)

Մենք փնտրում ենք իրավաբանի
Իրավաբանի թափուր հաստիք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի: Պաշտոնը – իրավաբան Աշխատանքի սկիզբ – հունիսը 2018 Աշխատանքի ավարտ– մարտ 2019 Վայրը – Մարտունի, Գեղարքունիք