«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» դասընթացի հայտարարություն

13 марта, 2018

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում է

«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

թեմայով դասընթացին,

որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար Էլլա Կարագուլյանը

Օրը՝ 27-ը մարտի, 2018
Ժամը՝ 12:30-15:30
Վայրը՝ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, «Մարտունի ինֆոտուն»

ք. Մարտունի, Կամոյի 17

Լեզուն՝ Հայերեն

Դասընթացը կազմակերպվում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ ի հետ համագործակցաբար՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:

Նկարագրությունը.

Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններինկսովորեն ներմուծել տվյալներ, կոդավորել և վերակոդավորել դրանք, նախնական վերլուծություն կատարել, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել վերլուծության արդյունքները: Նախատեսվում են նաև փոփոխականների միջև կապերի բացահայտման վարժություններ:

Ում համար է.

Դասընթացը նախատեսված է տվյալների հետ աշխատանքով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.

Էլլան ունի հետազոտության ավելի քան 8 տարվա փորձ: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնում որպես սոցիոլոգ և ՀՀպետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնումորպես գիտաշխատող: Համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես տվյալների կառավարման մասնագետ  և  հետազոտող: 2011թ.-ին Լյուվենի կաթոլիկ համալսարանից (Բելգիա) ստացել է մագիստրոսի աստիճան՝Սոցիալական քաղաքականության վերլուծություն մասնագիտությամբ:

Գրանցման կարգը.

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև մարտի 25-ը: Ընտրված մասնակիցները կծանուցվեն էլ. փոստով մարտի 26-ին: Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:

ՀաՄաՏեղ ծրագրի մասին. ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորմանկողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլիակումբիԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբիԵվրասիա համագործակցություն հիմնադրամի և ՀՌԿԿՀայաստանի հետ համատեղև ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացմանգործակալության կողմիցԾրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: