
Սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի։ Աշխատանքի սկիզբը – 1-ը նոյեմբերի Վայրը – ք․ Մարտունի, Գեղրքունիք Ծառայություն մատուցողի որակավորման պահանջները. Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատողի որակավորմամբ Դեպք վարելու կարողություն և հմտություն Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն։ Շահառուի փաստաթղթերի փաթեթի […]

«ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ ՀԿ Դեպո ծրագիր
ԵՀՀ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։ Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների իրագործման նպատակով, բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։

«Ամերիկայի շունչը» անգլերեն լեզվով ակումբ բոլոր ցանկացողների համար
Ցանկանո՞ւմ եք իմանալ ամերիկյան մշակույթի մասին: Ցանկանո՞ւմ եք բարելավել ձեր անգլերենը։ Զարգացնե՞լ մասնագիտական և կյանքի հմտությունները: Ուզո՞ւմ եք զվարճանալ: Եթե այո, ապա միացեք «Ամերիկայի շունչը» ակումբին հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին, ժամը 1200:1300-ից «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ՝ «Մարտունի Ինֆոտուն» սրահ՝ (ք․ Մարտունի, Կամոյի 17): «Ամերիկայի Շունչը» անգլերեն լեզվով ակումբ է, Մարտունու շրջանի երիտասարդների համար՝ 13 տարեկան […]

Հանրային լողափ կառուցած մարտունեցիները ստացան «Համայնքի գործընկերոջ» կոչում
Հուլիսի 28–ին Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի աշխատասենյակը մարդաշատ էր։ Հյուրընկալել էին Մարտունու հանրային լողափի կառուցմանը իրենց մասնակցությունը ցուցաբերած բնակիչներին։ Արմեն Ավետիսյանը դիմելով ներկաներին մասնավորապես ասաց, որ հանրային լողափն իրականություն դարձավ միասնական ներուժի շնորհիվ։ «Աշխատանքային 9 ամիսների ընթացքում հասկացել եմ, որ եթե մի բան ուզում ենք կառուցել, ստեղծել, ապա միայն մեր սեփական ուժերով է հնարավոր։ […]

Դրամաշնորհային հայտարարություն․ Մարտունի երիտասարդական բանկ
Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին: Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝ Համայնքային մասնակցություն ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում

«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի դրամաշնորհին դիմելու հայտարարություն
14-35 տարեկան ես, գործունյա ու նախաձեռնող։ Զբաղվում ես ձեռներեցությամբ կամ ցանկանում ես հիմնել սեփական բիզնեսը, բայց չունես անհրաժեշտ միջոցներ։ Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ, ուրեմն «Մարտունի Երիտասարդական Բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը հենց քեզ համար է։ Եթե անգամ չհասցրեցիր դիմել և մասնակցել մեկ օրյա դասընթացին, հոգ չէ, դու կարող ես դիմել դրամաշնորհին։