Uncategorized
Լուսանրադարձող տարրերով արտադրությամբ փորձելու են բարձրացնել հետիոտների անվտանգությունը

Համաձայն Համաշխարհային առողջության կազմակերպության (WHO European Region) կողմից 2015 թ. Ճանապարհային անվտանգության գլոբալ իրավիճակի հաշվետվության, Հայաստանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը 52 երկրների շարքում, ըստ ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ մահացության աստիճանի: Հետիոտների անվտանգությանը ոչ բավարար ուշադրության հետևանքով ՀՀ-ում տարեկան 500 մարդ է մահանում և շուրջ 5.000-ը՝ վնասվում ճանապարհատրանսպորտային վթարներում:
ՔՀԿ կառավարման դպրոցի հրավեր. սեպտեմբերի 24-26

Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպում է եռօրյա դպրոց` կազմակերպական զարգացման թեմաներով։ Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։
«ՄԱՐԴԱՄԵՋ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

2015 թ. սեպտեմբերի 24-ին «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության մեկօրյա հավաք: Հավաքն իրականացվում է «Մեդիանքաղաքացիների տեղեկացված մասնակցությանհամար» ծրագրի շրջանակում։ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները:
«Մարդու իրավունքներ» թեմայով շարադրությունների մրցույթ

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» մասին հասարակության մեջ համապատասխան մտածելակերպի ձևավորման նպատակով «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «ՀԱԲ 2015թ» ծրագրի շրջանակներում հայտարարում է շարադրությունների մրցույթ։ Աշխատանքում պետք է արտացոլվի մարդու իրավունքները, կարեւորվի հիմնարար ազատությունները։ Աշխատանքում կարող են ներառել երեւույթը կամ փաստը վկայող նկարներ, տեսանյութեր եւ այլն։ Յուրաքանչյուր մասնակից կարող ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք։ Պարտրաստի աշխատանքերին կցելով անուն ազգանունը, հեղինակի նկարը եւ տարիքը` ուղարկել infomartuni@gmail.com էլ փոստին։ […]
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավուքների եւ հիմնարար ազատությունների» մասին հասարակության մեջ համապատասխան մտածելակերպի ձևավորման նպատակով «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «ՀԱԲ 2015թ» ծրագրի շրջանակներում հայտարարում է քաղաքացիական լրագրողական աշխատանքների մրցույթ։