Ծրագրեր
Մարտունի Ինֆոտուն (1)

Ծրագրի արդյուքնում ստեղծվել է «Մարտունու Ինֆոտան» բլոգը, Facebook սոցիալական ցանցում բացվել է էջ, ստեղծվել են բաց եւ փակ խմբեր, ունի հաշիվ Twitter-ում, ինչպես նաեւ ֆոտոդարան Flickr–ում և Youbube-յան ակտիվ ալիք։ Առցանց ռեսուրսները դարձել են այլընտրանքային տեղեկատվության ստացման և տարածման աղբյուրներ, որոնք բարձրացրել են հանրային իրազեկության մակարդակը։
Անկախ դիտորդն արդար ընտրության երաշխիք

Ծրագրիը իրականանցնելու համար «Մարտունու կանանաց համայնքային խորհուրդ» ՀԿ հավատարմագրվել է ԿԸՀ–ում, որպես դիտորդական առաքելության իրականացնող տեղական հասարակական կազմակերպություն։ Երևան քաղաքի ավագանու ընտրությոններին 30 անկախ դիտորդների միջոցով թիվ 2 ընտրատարածքի 15 ընտրատեղամասերում իրականացրել է դիտորդություն։
Մասնակցություն հանուն ապագայի

32 ընտրատեղամասերում ընտրողների ցուցակների ճշգրտում է կատարվել՝ քաղաքային՝ Գավառ, Սեւան, Մարտունի եւ գյուղական՝ Ծովակ, Շորժա եւ Կարճաղբյուր համայնքներից՝ ներգրավվելով 64 կամավորներ։ 40 օրվա ընթցքում ճշգրտվել են ընտրողների ցուցակները եւ ընտրություններից 20 օր առաջ ճշտված ցուցակները ներկայացվել են անձնագրային բաժիններ։ Ընտրության օրը ավելի քան 180 դիտորդ կատարել է դիտորդականա առաքելություն։
Տեղական հարկերը` համայնքային բավարար ծառայությունների նախապայման

Համայնքային հանդիպումների, այցելությունների, հեռախոսազանգերի ընթացքում համայնքի անդամները դառձել են հարկերի հավաքագրման անմիջական մասնակիցներ `ստեղծելով մասնակցային գործուն մեխանիզմներ ՏԻՄ-ի օղակների հետ։
Ինչու՞ մասնակցել ընտրություններին

Ծրագրի իրականացման արդյուքնում եթեր է հեռարձակվել սոցիալական գովազդներ, պատրաստվել են հաղորդումներ, որոնց միջոցով ընտրական իրավունքների և սկզբունքների վերաբերյալ իրազեկվել են շահառուները։ Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին ակտիվ և գիտակցված մասնակցություն են ցուցաբերել երիտասարդները՝ հատկապես առաջին անգամ ընտրողները։
Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևողության երկարացման

«Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևեղության երկարացման» ծրագրի նպատակն էր նպաստել շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման և դեղերով ապահովման մասին ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների կիրարկմանը, հիվանդների համար առողջապաhության մատչելության ապահովմանը: