Ծրագրեր
ՀԱԲ 2015 Մարտունի

ՀԱԲ 2015 ծրագրով Գեղարքունիքի մարզի ՀԱԲ կենտրոնում (ՄԿՀԽ ՀԿ գրասենյակում) ստեղծվել է «Քաղաքացիական իրազեկության դպրոց», որտեղ մարդու ունիվերսալ իրավունքների և հիմնարար ազատությունների մասին գիտելիք են ստանում շուրջ 400 մարդ:
ՀԱԲ 2014 Մարտունի

Մարզի մարդու իրավունքների ոլորտում գործող 13 ՀԿ-ների, 5 քաղաքացիական ակտիվ խմբերի, 2 լրատվամիջոցի, մարզային 5 նախաձեռնողների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազա, սոցիալական ցանցերում բացվել հարթակ:
Ապահով աշխատանքի հնարավորություն ՀՈւԱ–ների համար

Այս ծրգարի նպատակն էր՝ տեղական բիզնեսի հետ համագործակցությամբ նպաստել Մարտունու տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող և աշխատունակ մարդկանց զբաղվածության ապահովվմանը` սոցիալական ձեռնարկության ստեղծման, լազերային տպագրության և կարի արտադարության կազմակերպման միջոցով:
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացվել են դասընթացներ, սեմինարներ, իրականցվել է համապատասխան խորհրդատվության ստացում, աշխատանքային խմբերի կողմից մի շարք փաստաթղթեր են մշակվել։
Քաղաքացիական ակտիվություն գյուղական կանանց համար

«Քաղաքացիական ակտիվություն գյուղական կանանց համար» ծրագրի շրջանակներում ընտրված թիրախ համայնքներից 2-ական կին ներկայացուցիչ սկզբանական ժամանակներում մասնակցել է ՀԿ–ի կողմից իրականացվող դասընթացներին եւ վերապատրաստումներին, որից հետո իրենց համայնքներում ստեղծել են կանանց ակտիվ խմբեր (ԿԱԽ) եւ նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում։