Ընթացիկ ծրագրեր
Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

Արյդունքը՝երեխայի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի եւ ընկալումների նվազագույնը 15 տոկոս դրական փոփոխությունն է, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատումն՝ առնվազն 10 տոկոսով։
Մարտունի Ինֆոտուն (2015)

Ծրագրի շրջանակում ՄԿՀԽ-ն գործընկերների հետ անցկացնում է «Մարդամեջ» սոցիալական նորարական ճամաբարներ, որտեղ երիտասարդները ներկայացնում են նորարարական նախագծեր՝ ուղղված սոցիալական, տեղեկատվական և համայնքային խնդիրների լուծմանը: