Իրականացված ծրագրեր
Ինչու՞ մասնակցել ընտրություններին

Ծրագրի իրականացման արդյուքնում եթեր է հեռարձակվել սոցիալական գովազդներ, պատրաստվել են հաղորդումներ, որոնց միջոցով ընտրական իրավունքների և սկզբունքների վերաբերյալ իրազեկվել են շահառուները։ Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին ակտիվ և գիտակցված մասնակցություն են ցուցաբերել երիտասարդները՝ հատկապես առաջին անգամ ընտրողները։
Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևողության երկարացման

«Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևեղության երկարացման» ծրագրի նպատակն էր նպաստել շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման և դեղերով ապահովման մասին ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների կիրարկմանը, հիվանդների համար առողջապաhության մատչելության ապահովմանը:
Մասնակցենք, վերահսկենք, համագործակցենք

Հետազոտության բացահայտումների մասին իրազեկվել է ՏԻՄ աշխատակազմը, համայնքահեն ՀԿ-ները, տեղական լրատվամիջոցները, բիզնես սեկտորը։ ՏԻՄ աշխատակազմը և համայնքի տարբեր սեկտորների ներկայացուցիչները համայնքայի ռազմավարական ծրագիր և գործողությունների պլան կազմելու վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ են ձեռք բերել։ Մարտունու համայնքային կարիքների բավարարմանն ուղղված մեկամյա գործողությունների համատեղ պլան է մակվել։
Կենսապայմանների բարելավում և սոցիալական աջակցություն

Այս ծրագրի արդյուքնում վերանորոգել և համապատասխան պարագաներ են տրամադրել Գեղարքունիկի մարզի 3 գյուղում, 5 գյուղին տրամադրել առողջապահական փաթեներ, համապատասխանաբար 3 գյուղում կահավերել են նախադպրոցական սենյակները, կազմակերպել են եռամսյա նախադպրոցական կրթություն։
Մարտունին որպես նոր տուրիստական երթուղի

Զբոսաշրջիկներին տներում հյուրընկալելու, սպասարկելու հնարավորությունների մասին ստուգված տեղեկատվություն է տարածվել համայնքի բնակչության կողմից։