Ծրագրեր
Բարձրացնել անցորդների անվտանգությունը Հայաստանում

Ծրագրի ընթացքում Հայաստանի չորս՝ Լոռի, Արմավիր, Վայոց Ձոր և Գեղարքունիք, մարզերում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպումներ, որոնց ժամանակ ներկայացվել է ճանապարհային անվտանգության հետ կապված խնդիրներ: Ներկայացվել են լուսանդրադարձիչներով հագուստի տեսականին, որը մոդելավորվում և կարվում է ՄԿՀԽ ՀԿ-ին կից գործող սոցիալական ձեռնարկությունում:
Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Ապահովել աշխատունակ հաշմանդամների շարունակական զբաղվածությունը

Ծրագիրը տեղեկատվական արշավների միջոցով ապահովելու է «ԻՂՁ» ՍՊԸ-ի скачанные файлы աշխատանքի մոդելի, նրա գործունեության մասին բնակչության իրազեկմանը՝ նպաստելով ՀՈւԱ զբաղվածության ապահովման շարունակականությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը:
Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

Արյդունքը՝երեխայի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի եւ ընկալումների նվազագույնը 15 տոկոս դրական փոփոխությունն է, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատումն՝ առնվազն 10 տոկոսով։
Շահերի բախման ռիսկերի նվազեցում

«Շահերի բախման ռիսկի նվազեցում Մարտունու քաղաքապետարանի գույքի վաճառքի և գնումներ գործընթացներում» ծրագրի նպատակն էր նպաստել քաղաքապետարանի գույքի վաճառքի և աշխատանքի գնման գործընթացներում շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Մարտունի Ինֆոտուն (2015)

Ծրագրի շրջանակում ՄԿՀԽ-ն գործընկերների հետ անցկացնում է «Մարդամեջ» սոցիալական նորարական ճամաբարներ, որտեղ երիտասարդները ներկայացնում են նորարարական նախագծեր՝ ուղղված սոցիալական, տեղեկատվական և համայնքային խնդիրների լուծմանը: