RSS Նորություններ

Իրավաբանի թափուր հաստիք

4 ноября, 2017
Իրավաբանի թափուր հաստիք

Իրավաբան–փորձագետի թափուր հաստիք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբան–փորձագետի: Պաշտոնը – իրավաբան Աշխատանքի սկիզբ – 1–ը դեկտեմբերի Տևողությունը – 28 ժամ Վայրը – Մարտունի, Գեղարքունիք

Մանրամասն

Հանրային միջոցառման ժամանակ ներկայացվեց լուսանրադարձնող նյութերով արտադրանքը

24 октября, 2017
Հանրային միջոցառման ժամանակ ներկայացվեց լուսանրադարձնող նյութերով արտադրանքը

Հոկտեմբերի 22–ին Մարտունիում քաղաքի օրվան նվիրված տնկակատարությունը կարևորվեց Սուրբ Աստվածածին վերանորոգված եկեղեցու վերաօծման արարողությամբ։ Եկեղեցուն հարակից տարածքում Մարտունիում գործող տարբեր կառույցներ, կազմակերպություններ հանդես եկան նաև իրենց տաղավարներով՝ ներկայացնելով իրենց արտադրանքը, ներկայացնելով ավանդական հայկական կենցաղը, ինչպես նաև կազմակերպելով հյուրասիրություն։

Մանրամասն

Սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղ

28 сентября, 2017
Սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի։ Աշխատանքի սկիզբը – 1-ը նոյեմբերի Վայրը  – ք․ Մարտունի, Գեղրքունիք Ծառայություն մատուցողի որակավորման պահանջները. Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատողի որակավորմամբ Դեպք վարելու կարողություն և հմտություն Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն։ Շահառուի փաստաթղթերի փաթեթի […]

Մանրամասն

«ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ ՀԿ Դեպո ծրագիր

22 августа, 2017
«ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ ՀԿ Դեպո ծրագիր

ԵՀՀ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։​ Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների  իրագործման նպատակով, բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։

Մանրամասն

«Ամերիկայի շունչը» անգլերեն լեզվով ակումբ բոլոր ցանկացողների համար

7 августа, 2017
«Ամերիկայի շունչը» անգլերեն լեզվով ակումբ բոլոր ցանկացողների համար

Ցանկանո՞ւմ եք իմանալ ամերիկյան մշակույթի մասին: Ցանկանո՞ւմ եք բարելավել ձեր անգլերենը։  Զարգացնե՞լ մասնագիտական և կյանքի հմտությունները: Ուզո՞ւմ եք զվարճանալ: Եթե այո, ապա միացեք «Ամերիկայի շունչը» ակումբին հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին, ժամը 1200:1300-ից «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ՝ «Մարտունի Ինֆոտուն» սրահ՝ (ք․ Մարտունի, Կամոյի  17): «Ամերիկայի Շունչը» անգլերեն լեզվով ակումբ է, Մարտունու շրջանի երիտասարդների համար՝ 13 տարեկան […]

Մանրամասն

Հանրային լողափ կառուցած մարտունեցիները ստացան «Համայնքի գործընկերոջ» կոչում

1 августа, 2017
Հանրային լողափ կառուցած մարտունեցիները ստացան «Համայնքի գործընկերոջ» կոչում

   Հուլիսի 28–ին Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի աշխատասենյակը մարդաշատ էր։ Հյուրընկալել էին Մարտունու հանրային լողափի կառուցմանը իրենց մասնակցությունը ցուցաբերած բնակիչներին։ Արմեն Ավետիսյանը դիմելով ներկաներին մասնավորապես ասաց, որ հանրային լողափն իրականություն դարձավ միասնական ներուժի շնորհիվ։  «Աշխատանքային 9 ամիսների ընթացքում հասկացել եմ, որ եթե մի բան ուզում ենք կառուցել, ստեղծել, ապա միայն մեր սեփական ուժերով է հնարավոր։ […]

Մանրամասն