Տեսադարան
«Չծնված հրեշտակներ» խորագրով ցուցահանդես

Ցուցահանդեսը անցկացվում էր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և Հայաստանում իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Արմավիրի զարգացման կենտրոնի միջոցով։ Ցուցահանդեսը նաև նվիրված էր կանանց մեկ ամսյակին։
Գեղարքունիքի ՔՀԿ–ները հանդիպում ունեցան Մարտունիում
Մարտի 31–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում կայացավ մարզի ՔՀԿ–ների, երիտասարդական նախձեռնողական խմբերի ներկայացուցիչների հանդիպում։ Հանդիպման կազմակերպիչներն էին ՄԿԽՀ–ը և Վորլդ Վիժն Հայաստանի մարզային գրասենյակը։