Գործունեությունը
Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանության ծրագրերի միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է բարձրացնել քաղաքացիների մասնակցային վարքը քաղաքականությունների մշակման և վերահսկաման գործընթացում։ 2016թ․–ին ՄԿՀԽ ՀԿ–ն «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ» ծրագրի կոնցորսիումով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկություն է ներակայցրել Առողջապահության նախարարություն, որով արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։ ՀՀ նախագահը արդեն ստորագրել է ու […]
Բնապահպանություն

Բնապահպանական թեմաներով տարաբնույթ միջոցառումների, ակցիաների, հանրային քննարկումների միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է բարձրացնել բնակչության իրազեկությունը և հասնել օրենսդրական դրական փոփոխությունների։ «Քաղաքացիական ակտիվություն և օրենք ընդդեմ սպառանալիքի» ծրագրի շրջանակում կազմակերպությունը ստեղծել է ծրագրի համախոհների կոալիցիա, որի միջոցով մշակել, հրապարակել և տարածել է տեղեկատվական թերթիկներ, քաղաքի մարդաշատ վայրերում փակցրել պաստառներ՝ «Պլաստիկ տարաների և պլաստիկի այրումը քաղցկեղի և այլ […]
Առողջապահություն

Առողջապահական ծրագրերի միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է բարձրացնել մարդու կյանքի որակը՝ ոլորտի ուսումնասիրման, հիմնախնդիրների բացահայտման և հանրության իրազեկման միջոցով: «Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևողության երկարացման» ծրագրի շրջանակում կատարվել է շաքարային դիաբետով հիվանդների պետպատվերով նախատեսված բուժզննության և հասանելիք անվճար դեղորայքի հատկացման վերաբերյալ հետազոտություն, իրազեկում պետության կողմից տրամադրվող արտոնությունների մասին։ ՆՕՎԱ 2 ծրագրի շրջանակում մոր և մանկան առողջության […]
Ինստիտուցիոնալ զարգացում
Ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերի միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է զարգացնել թե՛ իր, թե՛ մարզային քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ փորձագիտական խորհրդատվությունների և այլ ծառայությունների ու ռեսուրսների տրամադրման միջոցով: «ՀԿ ԴԵՊՈ Հասարակական կազմակերպությունների զարգացման» կոնսորցիումային ծրագրի շրջանակում ՄԿՀԽ-ն կարողությունների հզորացման ծառայություններ է տրամադրում տեղական ՔՀԿ-ներիի: Նպատակն է նրանց դարձնել մի կողմից արդյունավետ դերակատարներ առավել մասնակցային, բարգավաճ և կառավարման […]
Ընտրական գործընթացներին մասնակցություն

Ընտրական գործընթացներին մասնակցության ծրագրերի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ–ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ աշխատում է բնակիչների հետ՝ բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը և ապահովելով ընտրություններին նրանց իմաստավորված մասնակությունը։ Այդ նպատակով կազմակերպում է տեղեկատվական արշավներ, համայնքային հանդիպումներ, իրականացնում է դիտորդական առաքելություն։ «Ինչու մասնակցել ընտրություններին» ծրագրի շրջանակում ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու համար՝ 2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններին ՀԿ–ն իրականացրել է դիտորդական առաքելություն։ Իրազեկման արշավների […]
Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ

Այլընտրանքային մեդիա ռեսուրսները ՄԿՀԽ ՀԿ-ի գործունեության այն ոլորտն է, որն ուղղված է հանրության տեղեկացվածության բարձրացմանը՝ նոր տեխնոլոգիաների ու մեդիագրգագիտության ուսուցման, ինչպես նաև քաղաքացիական լրագրության միջոցով: «Մարտունի Ինֆոտուն» ծրագիրը, իրականցվելով «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, նպատակ ուներ աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են քաղաքացիների ակտիվությունը խթանող անվճար դասընթացներ, քաղաքացիական լրագրության, համացանցային գործիքների ուսուցում, ձևավորվել են ակտիվ […]