Author Archive: liana
Մենք փնտրում ենք իրավաբանի

Իրավաբանի թափուր հաստիք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի: Պաշտոնը – իրավաբան Աշխատանքի սկիզբ – հունիսը 2018 Աշխատանքի ավարտ– մարտ 2019 Վայրը – Մարտունի, Գեղարքունիք
«Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի իրազեկում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2018-2020 թթ. ծրագրին մասնակցելու հայտերի ընդունում: Կկազմակերպվի դասընթացների շարք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական արժանապատվության, ժողովրդավարության, խտրականության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմների և մոնիթորինգի մեթոդաբանության, ինչպես նաև շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ:
Համայնքային մշտադիտարկողների հավաք

«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում Մարտունու կանանց համայնքային խորհուրդը հայտարարում է Գավառ համայնքի թիվ 2 միջ դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկող խմբի (մոնիթորների խումբ) անդամների հավաքագրում։ Մշտադիտարկող խումբը կգործի կամավորության սկզբունքով։
Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» դասընթացի հայտարարություն

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը հրավիրում է «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» թեմայով դասընթացին, որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար Էլլա Կարագուլյանը
ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն

ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունիում ապրող 14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողերին միանալու «ՏԻՄpulse» սոցիալական–նորարարական խաղ–ծրագրին։ ՏԻՄpulse նպատակն է խաղի միջոցով բարձրացնել բնակիչների մոտիվացիան և նպաստել մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը՝ այդպիսով խթանել, որպեսզի ավագանու անդամներն արդյունավետ աշխատեն: Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։