Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանության ծրագրերի միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է բարձրացնել քաղաքացիների մասնակցային վարքը քաղաքականությունների մշակման և վերահսկաման գործընթացում։
- 2016թ․–ին ՄԿՀԽ ՀԿ–ն «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ» ծրագրի կոնցորսիումով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկություն է ներակայցրել Առողջապահության նախարարություն, որով արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։ ՀՀ նախագահը արդեն ստորագրել է ու արդեն ուժի մեջ է մտել այս օրենքի նախագիծը։
- ՄԿՀԽ ՀԿ–ն 2015թ․–ի դեկտեմբերից 2016թ․–ի փետրվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում իրականացրել է ուսումնասիրություններ և տվյալների հավաքագրում․ Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում (ՏՊՏՍՍ) և Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ (ՍՀԽԲՕԾ) բյուջետային ծրագրերի մոնիտորինգի և որակական գնահատման աշխատանքների համար։ Աշխատանքները իրականացվել են Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքականությունների բարելավման երկխոսություն. Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել պետական բյուջետային ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ համագործակցության և իրազեկ քննարկումների ու որոշումների համար:
- «Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևողության երկարացման» ծրագրի շրջանակում 2012թ․–ին կատարվել է շաքարային դիաբետով հիվանդների պետպատվերով նախատեսված բուժզննության և հասանելիք անվճար դեղորայքի հատկացման վերաբերյալ հետազոտություն, իրազեկում պետության կողմից տրամադրվող արտոնությունների մասին։ Եվ ՀՀ Արողջապահության նախարարություն է ներկայացվել առաջարկությոնների փաթեթ ուղղված պետական պատվերի շրջանակներում ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններւոմ շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման ու դեղորայքով ապահովման կարգի կատարելագործման և տեղերում իրականացման ուղղություններով։
- «Մասնակցենք, վերահսկենք, համագործակցենք» ծրագրի շրջանակներում 2011թ․–ին բացահայտվել են Մարտունի քաղաքի կարիքները, ՏԻՄ գործունեությունից օտարվածության պատճառները, և հավաքագրվել է բնակչություն կողմից արված առաջարկությունները դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ: Ծրագրի արդյունքում Մարտունի համայնքի ավագանու 2011թ. նոյեմբերի 7-ի N110 որոշմամբ հաստատվել է 2012թ.-ի գործողությունների պլանը, քաղաքապետարանի ռազմավարական ծրագրում ավելացվել է 3 նոր գործողություններ և դրան համապատասխան բյուջեն արտացոլում է բնակչության կողմից նշված առաջնահերթությունները:
- 2011թ․ ՀՀ Գեղարքունիքի մարզխորհրդի կողմից ընդունաված որոշում. ուղղված ըստ պետական չափորոշիչների դպրոցահասակ երեխաների առողջության վերահսկմանը։
- 2010թ. «Հավասար հնարավորություններ յուրաքանչյուր ծննդաբերությանը» ծրագրի շրջանակներում ՀՀ Արողջապահության նախարարություն ներկայացված առաջարկությոնների փաթեթ ՝ ուղղված ծննդօգնության պետական հավաստագրի ներդրաման բարելավվմանը:
- 2010թ․–ին Մարտունու համայքի ավագանու կողմից ընդունված երեք որոշում՝ ուղղված թունաքիմիկատների օրինական վաճառքի կազմակերպմանը, շրջակա միջավայրի վրա պլաստիկ տարաների և տոպրակների վնասակար ազդեցության նվազեցմանը և այլն: