Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ
Այլընտրանքային մեդիա ռեսուրսները ՄԿՀԽ ՀԿ-ի գործունեության այն ոլորտն է, որն ուղղված է հանրության տեղեկացվածության բարձրացմանը՝ նոր տեխնոլոգիաների ու մեդիագրգագիտության ուսուցման, ինչպես նաև քաղաքացիական լրագրության միջոցով:
- «Մարտունի Ինֆոտուն» ծրագիրը, իրականցվելով
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, նպատակ ուներ աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են քաղաքացիների ակտիվությունը խթանող անվճար դասընթացներ, քաղաքացիական լրագրության, համացանցային գործիքների ուսուցում, ձևավորվել են ակտիվ համայնքային խմբեր, անցկացվել են տարաբնույթ քննարկումներ:
- «Քաղաքացիական ակտիվություն գյուղի կանանց համար» ծրագրի միջոցով կազմակերպությունը Մարտունի, Ներքին Գետաշեն,
Վերին Գետաշեն, Ձորագյուղ, Լիճք, Ծովինար համայնքներում ստեղծել է կանանց ակտիվ խմբեր`ակումբներ: Բանակցությունների արդյունավետ վարման, սոցիալական մեդիայի օգտագործման, առաջնորդության հմտությունների վերաբերյալ անվճար դասընթացները խթանել են գյուղական բնակավայրերում ապրող կանանց ակտիվությունը:
- «Մարտունին որպես նոր տուրիստական երթուղի» ծրագրի շրջանաում
ՀԿ–ն իրականացրել է տարածաշրջանի տեսարժան վայրերի, այդ թվում`պատմամշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, քարտեզագրում, տուրիստական երթուղիների մշակում: Հավաքված ամբողջ տեղեկությունը՝ ներառյալ լուսանկարներն ու տեսանյութերը, տեղադրվել են martuni.wordpress.com բլոգում՝ հասանելի դառնալով հանրությանը: Արդյունքում, ծրագիրը նպաստել է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: