Ինչու՞ մասնակցել ընտրություններին
«Ինչու՞ մասնակցել ընտրություններին» ծրագրի նպատակն էր ընտրական մշակույթի ձևավորման միջոցով Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում Խորհրդարանական ընտրություններին ապահովել բնակչության, հատկապես կանանց և երիտասարդների իմաստավորված, առավելագույն մասնակցություն։
Ծրագրի իրականացման ընթաքցքում եթեր են հեռարձակվել սոցիալական գովազդներ, պատրաստվել են հաղորդումներ, որոնց միջոցով ընտրական իրավունքների և սկզբունքների վերաբերյալ իրազեկվել են շահառուները։ Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին ակտիվ և գիտակցված մասնակցություն են ցուցաբերել երիտասարդները՝ հատկապես առաջին անգամ ընտրողները։ Դիտորդություն իրականացնելու համար համապատասխան ուսուցում են անցել ու վկայական ստացել 90 դիտորդ, ովքեր թիվ 24 ընտրատարածքի 45 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել։ Դատավարական գործընթացներում քաղաքացիները պաշտպանվել են և իրավաբանական օժանդակություն ստացել։
Տևողությունը՝ 01.03.2012թ․– 31.05.2012թ․
Շահառուները՝ Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքի բնակչությունը։
Ֆինանսավորումը՝ ԵԱՀԿ–ի և Քաունթերփարթ Հայաստան–ի։