«Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի իրազեկում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քաղաքացիական մասնակցությունը՝ ժողովրդավարական պետության հիմք» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2018-2020 թթ. ծրագրին մասնակցելու հայտերի ընդունում: Կկազմակերպվի դասընթացների շարք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական արժանապատվության, ժողովրդավարության, խտրականության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմների և մոնիթորինգի մեթոդաբանության, ինչպես նաև շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ: Ծրագրի տևողությունը կլինի երեք տարի և կիրականացվի 3 փուլով՝ Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներ, տարբեր խոցելի խմբերի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ուսանողների համար: Մասնակիցների ընտրությունը մրցութային է, ծրագրում կընդգրկվի 25-30 մասնակից (յուրաքանչյուր մարզից մինչև 5 մասնակից): Ընտրված անձանց մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերին պարտադիր է: Ծրագրի մասնակիցները կարող են նաև ներգրավվել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերում:
Ծրագրի փուլերն են՝
Առաջին փուլ. Քառօրյա դասընթաց հետևյալ թեմաներով՝
- մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, քաղաքացիական գիտակցություն,
- խտրականության հասկացությունը և տեսակները,
- մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներ,
- մարդու իրավունքների մոնիտորինգ, մոնիտորինգի մեթոդաբանություն, զեկույցների պատրաստում.
Երկրորդ փուլ. Մարդու իրավունքների մոնիթորինգ համայնքներում
- Մասնակիցները ըստ մարզերի կբաժանվեն 6 աշխատանքային խմբի: Խմբերը կընտրեն իրենց համայնքների համար կարևոր խնդիր՝ այդ ոլորտում մարդու իրավունքի տեսակետից մոնիթորինգ իրականացնելու նպատակով:
- Խմբերը կմշակեն ընտրված ոլորտի վերաբերյալ մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը, գործիքները, պլանը և ժամանակացույցը:
- Կիրականացվի մոնիթորինգ:
- Կկատարվի մոնիթորինգի արդյունքների վերլուծություն, կպատրաստվեն զեկույցներ:
Երրորդ փուլ. Դասընթաց, ամփոփ զեկույցի պատրաստում, շահերի պաշտպանություն:
- Եռօրյա դասընթաց հետևյալ թեմաներով՝
— շահերի պաշտպանության հասկացությունը և տեսակները,
— շահերի պաշտպանություն իրականացնելու մեխանիզմները, մեթոդաբանությունը, գործիքները:
- Խմբերի կողմից ներկայացված զեկույցների քննարկում:
- Իրականացվելու է շահերի պաշտպանություն մարզերում և Երևան քաղաքում խմբերի զեկույցներում վերհանված խնդիրների վերաբերյալ:
- «Մարդու իրավունքները ՀՀ մարզերում և Երևան քաղաքում» ամփոփ զեկույցի մշակում:
Հետաքրքրված անձանց համար Ծրագիրը մանրամասն ներկայացնելու և հարցերին պատասխանելու նպատակով մասնակից հինգ մարզերում և Երևանում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ: Հանդիպումները տեղի կունենան Մարտունի, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Իջևան և Երևան քաղաքներում մինչև ս.թ. ապրիլի վերջ: Հանդիպումների անց կացման վայրի և ժամանակի մասին տեղեկանալու համար խնդրում ենք մինչև ապրիլի 1—ը դիմել ծրագրին աջակցող մարզային համակարգողներին՝
- Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաք`
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» - Էլ. փոստ՝ yeghiazar.davtyan@gmail.com
- Հեռ.՝ +374 93 700245- համակարգող`Եղիազար Դավթյան
Հարցերի դեպքում դիմեք Հայաստանի Հելսինկյան կոմիտե՝ հետևյալ հասցեով`info@armhels.com կամ +374 10 560372 հեռախոսահամարով:
Ծրագիրն իրականցվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե