Մարտունու կանանց համայնքային խորհուրդը ընտրություններին ընդառաջ պատրաստվում է
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը՝ կարևորելով ապրիլի 2–ին ՀՀ–ում կայանալիք Աժ ընտրությունների դերը և ազդեցությունը քաղաքացիների կյանքում, ընտրություններին ընդառաջ պատրաստվում է՝
- կուսակցությունների/դաշինքների նախընտրական ծրագրերին բնակչությանը ծանոթացնելու նպատակով խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների/դաշինքների ներկայացուցիչների համար կազմակերպել բանավեճ հանդիպումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր կուսակցության նախընտրական ծրագիրը:
Ինչը հնարավորություն կտա բնակչությանը իրազեկվելու կուսակցությոնների/դաշինքների նախընտրական ծրագրերին, նախապայման դառնալով, որպեսզի բնակչությունը հետագայում պահանջատեր լինի նախընտրական խոստումների կատարման հարցում: Բանավեճերը հնրավորություն կտան պարզել նաև նախընտրական ծարագրերում, թե որքանով են ներառված տեղական առաջնահերթ համարվող հիմանխնդիրները։ - Քննարկումների մասին հանրության լայն շերտերին իրազեկելու համար կպատրաստվեն տեսանյութեր և կհեռարաձակենմարզային «Գեղամա» ՀՍ-ով:
- Պարբերաբար պատրաստվելու են քաղաքացիական լրագորղական նյութեր, որոնցով ներկայացվելու են ռետինգային ցուցակներում ընդգրկվածների, նախընտրական ծրագրերի, դրանց լուծման հնարավորությունների, դրանցում տեղական խնդիրների ներառման և այլնի մասին։
- Հրապարակումներ են կատարվելու նաև գործող և այժմ առաջադրված պատգամավորների գործունեության մասին, ովքեր այժմ ընդգրկված են նաև ռեյտինգային ցուցակներում։ Տարածաշրջանը ներկայացնող պատգամավորների մասին հրապարակումներ պատրաստելիս օգտագործվելու են նաև www.parlament.am կայքի նյութերը։
- Ինչպես նաև ընտրության օրը կազմակերպությունը իրականացնելու է շրջիկ դիտորդություն՝ ընտրության ընթացքը վերահսկելու նպատակով։