«Առողջապահության հասանելիությունը բնակչության խոցելի խմբերին» դասընթաց
Սեպտեմբերի 20–ին Մարտունու կանանց համայնքային խորհուրդում «ՀԱԲ-2016, Մարտունի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Առողջապահության հասանելիությունը բնակչության խոցելի խմբերին, անվճար դեղամիջոցների հասանելիություն» թեմայով դասընթաց, որի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ընդահանուր առաղջապահության հասանելիությունը ՀՀ–ում, դեղորայքների հասանելիությունը կարգավորող իրավական դաշտը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան անվճար տրամադրվող դեղամիջոցների հիմնական ցանկին, անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացման կարգին և այլն։
«Դեղամիջոցների հասանելիությունն ու մատչելիությունը հանդիսանում է առողջության իրավունքի բաղկացուցիչ մաս»:
Դասընթացավար բժիշկ–փորձագետ Հովհաննես Մադոյանը առողջապահության հասանելիության մասին խոսելիս ասաց, հիմնականում հասկանում ենք ֆիզիկապես մեզ հասանելի է, թե ոչ, որքանով է դիպչում մեր գրպանին, բայց դա ավելի լայն հասկացություն է․
«Հասանելիություն ասելիս
պետք է հասկանանք, արդյո՞ք այս կամ այն դեղամիջոցը, մասնագետը, կամ ծառայությունը մեր երկրում կա, թե ոչ։ Հասանելի է մեզ առողջապահության վերաբերյալ տեղեկատվությունը, մատչելի են բուժհաստատությունները աշխարհագրականորեն ևայլն»,– ասաց Մադոյանը։
Մասնակիցներին հնարավորություն ընձեռեց նաև ուղղել թեմայի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
«ՀԱԲ–2016, Մարտունի» ծրագիրն իրականացվում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Open Society Foundations Armenia (OSI) հետ միասին: