Կազմակերպություն

Ձախից աջ՝ Գառնիկ Հարոյան, Անահիտ Գեւորգայն, ԱշոտԴավթյան, Լիանա Հովհաննիսյան, Եղիազար Դավթյան

Ձախից աջ՝ Գառնիկ Հարոյան, Անահիտ Գևորգյան, Աշոտ Դավթյան, Լիանա Հովհաննիսյան, Եղիազար Դավթյան։

Մեր կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է։ Հիմնադրվելով 2000 թ–ին՝ այն գործունեություն է իրականացնում սոցիալական, առողջապահության, բնապահպանության  և համայնքային զարգացման ոլորտներում՝ կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը տարբեր խնդիրների լուծման գործընթացում: Մեր խորհրդի ջանքերով Գեղարքունիքի մարզում վերակառուցվել են բուժկետեր, կառուցվել նախակրթարաններ, հիմնվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող անձիք: Փորձում ենք նպաստել համայնքում ապահով և պաշտպանված քաղաքացու ձևավորմանը։

Մեր առաքելությունն է նպաստել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը և այդ միջոցով համայնքների տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին:

Ինչ ենք անում՝

  •  Տրամադրում ենք հումանիտար աջակցություն խոցելի խմբերի բնակչությանը Գեղարքունիքի մարզում և մարզից դուրս
  • Իրականացնում ենք մեծահասակների ուսուցում 
  • Տրամադրում ենք աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված անձանց 
  • Համագործակցում ենք ՏԻՄ–երի հետ, մշակում ենք համայնքային ռազմավարական ծրագրեր, կատարում ենք համայնքային կարիքի գնահատում, իրականացնում ենք սոցիալական ծրագրեր։
  • Մշակում ենք ՏԻՄ–երի նոր ռազմավարություն, առաջարկում ենք ռազմավարական պլանի փոփոխություններ։
  • Տեղեկատվություն ենք տարածում, տրամադրում ենք նյութատեխնիկական ռեսուրսներ, կատարում ենք մեդիա տեխնոլոգիաների ուսուցում։
  • Մասնակցում ենք ընտրական գործընթացներին։
  • Համայնքային խնդիրներ լուծելու նպատակով համայնքային մոբիլիզացիա ենք անում։
  • Ստեղծում ենք աշխատատեղեր, խոցելի խմբերին ապահովում ենք զբաղվածությամբ։
  • Հետազատություններ ենք անում բնապահպանական, առողջապահական և այլ որոտների հիմնախնդիրների վերաբերյալ:
  • Իրականացնում ենք կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում։

Ուզում ենք հասնել՝

  • Համայնքի զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը, բնակչության համախմբմանը, իրազեկվածության բարձրացմանը, համայնքի նկատմամբ սեփականության գիտակցության ձևավորմանը, խնդիրների լուծմանը՝ հասարակության մասնակցության ապահովման միջոցով։
  • Համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը, մարդկանց գիտակցության բարձրացմանը, տարբեր գործընթացներում նրանց ներգրավմանը, անմիջական մասնակցությանը՝ համագործակցության և ներդրումների խրախուսման միջոցով։

Մեր ծրագրային ուղղություններն են՝

  • Հումանիտար աջակցություն
  • Մեծահասակների կրթություն
  • Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
  • Քաղաքացիական հասարակության գիտակցության բարձրացում ու կարողությունների զարգացում
  • Մեդիագրագիտություն և երիտասարդության ակտիվացում
  • Կոռուպցիայի դեմ պայքար և շահերի բախում
  • Պայքար խտրականության դեմ

Մարտունի քաղաքում ստեղծել ենք՝

  • «Կանանց աջակցման կենտրոն»
  • «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոն
  • «Մարտունի ԻնֆոՏուն»
  • «Իղձ» սոցիալական ձեռնարկություն
  • «Ռադիո Մարտունի» առցանց ռադիո
  • Մարտունի երիտասարդական բանկ
  • Համայնքային ռեսուրս կենտրոն
  • Կենցաղային զոհերի համար ժամանակավոր կացարան

Organization

The mission of the «Martuni Women’s Community Council» NGO  is to foster community engagement among the population, promoting their active involvement in addressing economic, social, and cultural challenges within communities. This emphasis includes a special focus on vulnerable groups.

Established in 2000, the NGO operates across various sectors, including social services, healthcare, environmental conservation, and community development, with a strong emphasis on encouraging direct community participation in problem-solving. Through our efforts, we have successfully reconstructed medical centers, constructed preschools, and established a social enterprise. Our aim is to contribute to the creation of a secure and protected citizenry within the community.

Additionally, the organization extends humanitarian aid during emergency situations, offering support to displaced individuals, isolated elderly citizens, abused women, and other vulnerable groups.

The NGO’s program directions encompass the following:

  • Assistance for vulnerable groups
  • Humanitarian aid during emergencies
  • Adult education
  • Raising awareness and enhancing the capacity of civil society
  • Promoting human rights and democracy
  • Media literacy and engaging youth
  • Combating corruption and conflicts of interest
  • Fighting against discrimination

In the city of Martuni, we have established the following initiatives:

  • A support center for victims of domestic violence
  • The «EduPalette» Adult Education Center
  • «Martuni InfoHouse»
  • «Tagani» social enterprise
  • «Radio Martuni» online radio
  • Martuni Youth Bank
  • A Community Resource Center

Our organization collaborates with both local and international partners. Since the 44-day war of 2020, the «Martuni Women’s Community Council» NGO has undertaken various programs aimed at integrating displaced families and ensuring their return to a normal life. These programs have included organizing awareness campaigns and capacity-building courses specifically tailored to the educational needs of displaced individuals.