Մարտունին որպես նոր տուրիստական երթուղի

30 сентября, 2011

img_0060

Այս ծրագրի նպատակն էր նպաստել Մարտունու շրջանում  զբոսաշրջային   գործունեության զարգացմանը՝ մշակութային նմուշների, ավանդույթների, էթնիկ ու սպորտային զբոսաշրջության համար արժեք ներկայացնող օբյեկտների ուսումնասիրման, տեղեկատվության հավաքման, համակարգման, քարտեզագրման միջոցներով։

«Մարտունին որպես նոր տուրիստական երթուղի» ծրագրի արդյունքում պատրաստվել են հետազոտական նյութեր եւ հաշվետվություններ տարածաշրջանի մշակութային, սպորտային ու էթնիկ զբոսաշրջիկության առկա օբյեկտների, երթուղիների մասին։ Մշակվել և քարտեզագրվել են երթուղիները, պատրաստվել  են տեսանյութեր զբոսաշրջային ծառայությունների մասին։ Զբոսաշրջիկներին տներում հյուրընկալելու, սպասարկելու հնարավորությունների մասին ստուգված տեղեկատվություն է տարածվել համայնքի բնակչության կողմից։ Ստեղծվել է Մարտունու տուրիստական բլոգը, որտեղ տեղադրվել են լուսանկարներ,  հրապարկվել տեղեկատվություն զբոսաշրջային փաթեթների եւ ծառայությունների մասին, զետեղվել են գրառումներ ավանդապատումների, տեղական ուտեստների վերաբերյալ և այլն։

 

Տեւողությունը՝  01.05. 2011թ․ – 30.09.2011թ․

Շահառուները՝   Մարտունու տարածաշրջանի բնակչություն։

Ֆինանսավորումը՝ Եվրասիա համագորցակցություն հիմնադրամ–ի։