«ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ ՀԿ Դեպո ծրագիր

22 августа, 2017

ԵՀՀ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների  իրագործման նպատակով, բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։

  • Ուղղություն 1. Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 – 3 000 000 ՀՀ դրամ։
  • Ուղղություն 2. ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի համար կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծում։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ:

Դրամաշնորհի հիմնական պայմանները.

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2017 թ., հոկտեմբերի 2-ը
  • Բյուջեն.  ուղղություն 1 — 2 500 000 –3 000 000 ՀՀ դրամուղղություն 2 — 2 500 000 — 7 000 000 ՀՀ դրամ
  • Ծրագրի տևողությունը.  մինչև 9 ամիս
  • Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը.  մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30-ը։

Դրամաշնորհի մանրամասն պայմաններն՝ այստեղ

Դրամաշնորհային հայտի փաթեթը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 1

Դրամաշնորհայի բյուջեի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 2

Գեղարքունիքի մարզի  ՔՀԿ–ների  հետ տեղեկատվական հանդիպում կկայանա «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ում՝ ք․ Մարտունի, Կամոյի 17, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00–ին։

Ձեր հարցերը կարող եք ուղղել «ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակիցներ Վազգեն Կարապետյանին` vkarapetyan@epfound.am, կամ 091-43-88-38  հեռախոսահամարով, կամ Գայանե Մկրտչյանին gmkrtchyan@epfound.am էլ. փոստով կամ 095-25-15-68 հեռախոսահամարով։

«ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակազմը սիրով սպասում է Ձեր հայտերին։

Հաջողություն ենք մաղթում։