ՔՀԿ կառավարման դպրոցի հրավեր. սեպտեմբերի 24-26
Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպում է եռօրյա դպրոց` կազմակերպական զարգացման թեմաներով։
Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։
Այստեղ կարող եք համառոտ տեղեկատվություն ստանալ ծրագրի մասին։
Դասընթացը տեղի կունենա ԵՀՀ ՔՀԿ կառավարման դպրոցում, հասցեն` Ազատության 1/21, բն.23։
Դպրոցի մասնակցության համար կարող եք լրացնել և ուղարկել կից ներկայացվող հայտի ձևը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գայանե Մկրտչյանին (էլ. հասցե՝ gmkrtchyan@epfound.am, հեռ.՝ 095251568):