ՀԱԲ 2014 Մարտունի
«ՀԱԲ 2014» ծրագրով Գեղարքունիքի մարզում ստեղծվել է «Իրավունքների պաշտպանության կենտրոն» (ԻՊ), որի նպատակն էր նպաստել մարզում օրենքի գերակայության ապահովմանը՝ ընդգրկելով համայնքահեն քաղաքացիական հասարակության դերակատարների, լուծել մարդու իրավունքների ոլորտում գերակա խնդիրները։
Մարզի՝ մարդու իրավունքների ոլորտում գործող 13 ՀԿ-ների, 5 քաղաքացիական ակտիվ խմբերի, 2 լրատվամիջոցի, մարզային 5 նախաձեռնողների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազա, սոցիալական ցանցերում բացվել է հարթակ: ԻՊ անդամ կազմակերպությունների համագործակցության նպատակով ստորագրվել է փոխըմբռման հուշագիր: ԻՊ Գեղարքունիքի մարզային կենտրոնի անդամ ՀԿ-ները, քաղաքացիական հասարկության ակտիվ խմբերն ու անհատները մարդու իրավունքների և ազատությունների գաղափարների տարածման ու պաշտպանության, սոցիալական արդարության ջատագովության, խոցելի խմբերի շահերի պաշտպանության և համայնքային մոբիլիզացիայաի ոլորտում գիտելիքներ և հմտություններ են ստացել, զարգացրել իրենց կարողությունները։ Վ․Գետաշեն, Վաղաշեն և Լիճք համայնքներում կազմակերպվել են հանդիպումներ, որին բնակչությունը դրսևորել է քաղաքացիական ակտիվություն՝ արդյուքնում ձևավորելով մասնակցային և համագործակցային վարք։ Համայնքային բյուջեների մոնիթորինգ է արվել, կազմվել է վերլուծական հաշվետվություն, որտեղ բացահայտվել է բյուջեի կատարողականը՝ ժամկետային և որակական առումներով, բացահայտվել են ֆինանսներ հայթայթելու և սոցիալական առաջնահերթ հիմնախնդիրներ լուծելու նոր հնարավորությունները: ՏԻՄ–բնակիչ համագործակցությամբ լուծվել են համայնքային առաջնահերթ խնդիրներ։
Ն․Գետաշեն, Մաքենիս և Նորաբակ համայնքներում ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն է իրականացվել, իսկ մինչև այդ համայնքներում իրազեկության հանդիպումներ են արվել՝ իմաստավորված և իրենց ձայնի կարևորությունը գիտակոցող պահանջատեր ընտրողներ ձևավորելու համար։
Տևողությունը՝ 01.07.2014թ. –31.12.2014թ․։
Շահառուները՝ ԻՊ Գեղարքունիքի մարզային կենտորնի անդամ ՀԿ–ները, Մարտունու ու Վարդենիսի տարածաշրջանի բնակիչներ։
Ֆինանսավորումը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան–ի։