Տեղական հարկերը` համայնքային բավարար ծառայությունների նախապայման
Այս ծրագիրը հնարավորություն ընձեռեց մասնակցային գործուն մեխանիզմներ ձևավորել Վանաձոր, Ախուրյան, Սևան, Գավառ և Վարդենիկ բանակավայրերում ՏԻՄ–ի օղակների և համայնքայինակտիվ խմբերի միջև՝ այդպիսով բարձրացնելով այդ շրջանների տեղական հարկահավաքագրման մակարդակը։
Ծրագիրը Վանաձոր, Ախուրյան, Սևան, Գավառ և Վարդենիկ բանակավայրերում ՏԻՄ–ի օղակների և համայնքային ակտիվ խմբերի միջև մասնակցային գործուն մեխանիզմների ձևավորման միջոցով բարձրացրել է տեղական հարկահավաքագրման մակարդակը։
Լոկալ հեռուստատեսության և տպագիր նյութերի միջոցով «Տեղական հարկերը՝ համայնքային բավարար ծառայությունների նախապայման» ծրագրի շրջանակում բնակչությունն իրազեկվեց պետության կողմից սահմանված տեղական հարկերի գծով արտոնությունների, հարկ վճարելու ընթացակարգերի և դրա կարևորության մասին։ Տեղեկատվական արշավների արդյունքում հաջողվեց բնակչության մոտ ձևավորել այն համոզմունքը, որ հարկերի պատշաճ վճարումներից շահում են ոչ միայն ՏԻՄ-երը, այլև իրենք՝ հարկատուները։ Բնակչության մոտ ձևավորվող վստահությունը նպաստում է հարկերի հավաքագրման արդյունավետ գործընթացին։ Համայնքային հանդիպումների, այցելությունների, հեռախոսազանգերի ընթացքում համայնքի անդամները դարձել են հարկերի հավաքագրման անմիջական մասնակիցներ` ստեղծելով մասնակցային գործուն մեխանիզմներ ՏԻՄ-ի օղակների հետ։
Տևողությունը՝ 01․12.2012թ․–31.01.2013թ․։
Շահառուները՝ Թիրախ համայնքների բնակիչները եւ ՏԻՄ–ը։
Ֆինանսավորումը՝ Քաունթերփարթ Հայաստան–ի։