Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

1 июля, 2015

003

Այս ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի փոփոխությանը և հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը։

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրով թիրախ համայնքներից ընտրվում են քաղաքացիական ակտիվ խմբերի վարողներ՝ ֆասիլիտատորներ, ովքեր վերապատրաստումից հետո ձևավորում են ՀԱԽ–եր (Համայնքային ակտիվ խումբ)։ Կազմակերպվում են պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների վերաբերյալ քննարկումներ։ Արդյունքը՝ երեխայի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների՝ նվազագույնը 15 տոկոս դրական փոփոխությունն է, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատումն՝ առնվազն 10 տոկոսով։

 

Տևողությունը՝ 01.07.2015թ․ — 31.03.2017թ․։

Շահառուները՝ Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի եւ Լոռու մարզերի բնակիչներ։

Ֆինանսավորումը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոն –ի։