Որակյալ կրթություն գյուղաբնակ կանանց

8 августа, 2021

1991 թվականի օգոստոսի 4-ին Լիտվան առաջին երկիրն էր որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այսպիսով, հաստատվեց երկկողմ ամուր համագործակցություն երկու պետությունների միջև։

2017 թվականից Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ն համագործակցում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության հետ, իրականացնելով համայնքային զարգացմանն ուղված ծրագրեր։

2021 թվականի հունիս ամսից Լիտվայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ՄԿՀԽ հասարակական կազմակերպությունն իրականացնում է կրթության ոլորտի ծրագիր ուղղված գյուղաբնակ կանանց հզորացմանը, որի արդյունքում 20 կին հնարավորություն կունենա մասնակցել անվճար դասընթացների։ Կանայք կսովորեն կար ու ձև, բիզնես վարելու հմտություններ, անգլերեն և համակարգչային հմտություններ։

«Որակյալ կրթություն գյուղաբնակ կանանց» ծրագիրը նպատակ ունի հզորացնել գյուղաբնակ կանանց դասընթացների կազմակերպմամբ։