Որակյալ կրթություն գյուղաբնակ կանանց համար

6 ноября, 2021

2021 թվականի հուլիս ամսից «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Որակյալ կրթություն գյուղաբնակ կանանց համար» ծրագիրը։ 20 կանանց համար կազմակերպվել են բիզնեսի պլանավորման և իրականացման, համակարգչային գրագիտության, անգլերենի և կար ու ձևի դասընթացներ։

Յուրաքանչյուր դասընթացի համար մշակվել է կրթական ծրագիր և հարմարեցվել է մասնակից կանանց կրթական կարիքներին։ Ծրագիրն իրականացվել է ՄԿՀԽ հասարակական կազմակերպության «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոնի կողմից։

Մասնակից կանանց կարծիքով սա լավ հնարավորություն էր իրենց համար և այժմ նրանք կարող են իրենց ստացած գիտելիքներով գտնել աշխատանք կամ սկսել փոքր բիզնես։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից։