«Ոչ մի համայնք առանց մշակույթի». նորարարական գաղափարների դրամաշնորհների մրցույթ

18 июля, 2022

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունի ինֆոտուն. Մարտունու տարածաշրջանի մշակութային կյանքը խորհրդային շրջանում եւ վերաիմաստավորման հնարավորությունները հետխորհրդային շրջանում» ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ-ն հայտարարում է «Ոչ մի համայնք առանց մշակույթի». խորագրով նորարարական գաղափարների դրամաշնորհների մրցույթ։

Համառոտ նկարագիր

Գաղափարների մրցույթին կարող են դիմել Մարտունի խոշորացված համայնքի 17 բնակավայրերի մշակույթի տներն անհատապես կամ իրենց համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված գործունեություն իրականացնող ոչ ֆորմալ խմբերի հետ համագործակցությամբ։ Ընտրված յուրաքանչյուր գաղափար կստանա 300․000 ՀՀ դրամ։ Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 2 ամիս է (Օգոստոս-սեպտեմբեր)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Օգոստոսի 1-ը։ Դիմելու համար պետք է լրացնել հետեւյալ փաստաթղթերի ցանկը և ուղարկել այն tatevikhovhannisyan89@gmail.com էլ․ փոստի հասցեին՝ թեմա դաշտում գրելով ՍԻԴԱ-ԻնֆոՏուն և դիմող բնակավայրի անունը, օրինակ՝ ՍԻԴԱ-ԻնֆոՏուն-Վարդաձոր։

Ծրագրի նպատակը

«Մարտունի ինֆոտուն. Մարտունու տարածաշրջանի մշակութային կյանքը խորհրդային շրջանում եւ վերաիմաստավորման հնարավորությունները հետխորհրդային շրջանում» ծրագրի նպատակն է Խորհրդային շրջանում Մարտունու տարածաշրջանի մշակութային կյանքի պատմությանը եւ հետխորհրդային շրջանում առկա հնարավորություններին երիտասարդությանը ծանոթացնելու միջոցով նպաստել համայնքներում մշակութային կյանքի վերաիմաստավորմանը։

Գերակա թեմաները

Համայնքի մշակույթի տներից ակնկալվում է առաջարկներ ներկայացնել հետեւյալ ուղղություններով՝

  • Թատերական արվեստ
  • Գրական կյանք և ստեղծագործականություն
  • Երիտասարդների համար հասանելի մշակութային կրթություն
  • Ազգային երգ ու պարի, խաղերի, ծիսակատարությունների վերաիմաստավորում և ուսուցում
  • Ստեղծարար միջավայրի ստեղծում

Մրցույթին դիմելու չափանիշներն են՝

  • Մարտունի խոշորացված համայնքի 17 բնակավայրերի մշակույթի տներն անհատապես կամ իրենց համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված գործունեություն իրականացնող ոչ ֆորմալ խմբերի հետ համագործակցությամբ։ Երիտասարդական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Բոլոր դիմումները պետք է ուղղված լինեն լուծումների, որոնք կիրականացվեն տվյալ համայնքում։
  • Նախընտրությունը կտրվի բնօրինակ աշխատանքը ներկայացնող խմբերին, այսինքն գաղափարների, որոնք նախկինում չեն ներկայացվել այլ մրցույթների ժամանակ:

Ծրագրի ընտրության գործընթաց

Դիմումներ

  • Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն մինչ 2022, Օգոստոսի 1-ը, ժամը՝ 17:00
  • Դիմող թիմի մանրամասները. թիմի անունը, թիմի ղեկավարի և թիմի բոլոր անդամների անունները` թիմի յուրաքանչյուր անդամի կարճ կենսագրության հետ միասին (առավելագունը 100 բառ):
  • Պատասխանները պետք է հստակ ձեւակերպված լինեն, նշելով առաջարկվող լուծումը: Լուծումը պետք է պարունակի մեթոդաբանական մոտեցում գերակա թեմաների շուրջ։ Այն պետք է նաեւ ներառի տեղեկատվություն թիմի տեխնիկական կարողությունների վերաբերյալ:

Գնահատում

Բոլոր հայտերը կգնահատվեն, նախնական կընտրվի 3 թիմ` մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար: Ընտրված թիմերը կտեղեկացվեն մինչև 2022 թ. Օգոստոսի 10-ը, ժամը 17:00:

Հայտերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝

  • Լուծման համապատասխանությունը հստակ սահմանված մարտահրավերին և առաջարկող լուծման հիմնավորվածությունը` 30%
  • Գործառնական եւ տեխնիկական իրագործելիություն, մասշտաբայնություն եւ ծրագրի կայունույթունը` 25%
  • Նորարարությունը՝ 25%
  • Կազմակերպության կամ թիմի որակավորումը, կարողություններն ու փորձը՝ 20%

Հարցերի դեպքում, էլեկտրոնային փոստով դիմեք ծրագրի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանին (tatevikhovhannisyan89@gmail.com)

***

Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հետազոտությունում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։