Շահերի բախման ռիսկերի նվազեցում

4 июня, 2015

Разрешения-конфликтов«Շահերի բախման ռիսկի նվազեցում Մարտունու քաղաքապետարանի գույքի վաճառքի և գնումների գործընթացներում» ծրագրի նպատակն էր նպաստել քաղաքապետարանի գույքի վաճառքի և աշխատանքի գնման գործընթացներում շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Դա արվում էր նախկինում իրականացված գործընթացների վերլուծության, ՏԻՄ աշխատակազմին և ավագանու անդամներին շահերի բախման էության և նման իրավիճակում վարքագծի հիմնական մեխանիզմների մասին իրազեկման, ինչպես նաև գնումների և գույքի օտարման մասին օրենքի և դրա կիրարկման մեխանիզմերի մասին բնակչության տեղեկացման միջոցով:

Մարտունու քաղաքապետարանի գույքի օտարման և աշխատանքների գնման գործընթացների մասին կազմավել է վերլուծական–համեմատական հաշվետվություն՝ քննարկման արդյունքում բացահայտված բացթողումները լրացնելու և թերությունները վերացնելու առաջարկություններով։ Շահերի բախում (ՇԲ) գաղափարի, համայնքային ծառայություններում ՇԲ ռիսկի, ՇԲ կառավարման և սահմանափակող իրավական նորմերի, ՇԲ-ից բխող կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկվել են Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, գնումներով զբաղվող հանձնաժողովի անդամները։

 

Տևողությունը՝  16.02.2015թ․ – 15.05.2015թ․

Շահառուները՝   Մարտունի քաղաքի բնակիչներ, շուրջ 7000 ընտանիք։

Ֆինանսավորումը՝  Եվրասիա համագորցակցություն հիմնադրամ –ի։