Նոր ընտրական օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ սեմինար

3 июня, 2016

 

 

 

 

 

 

Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին 

Նոր ընտրական օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ սեմինար

 6 հունիսի, 2016թ., ժամը՝ 13:00 – 17:00

Վայր՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահ, ք. Մարտունի, Կամոյի 17

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Եվրոպայի խորհուրդը սիրով հրավիրում են սեմինարի՝ ընտրական նոր օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ, որը տեղի կունենա 2016թ. հունիսի 6-ին Մարտունի քաղաքում:

Սեմինարն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության՝ «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում:

Սեմինարը նախատեսված է դիտորդների և ընտրական գործընթացներով հետաքրքրված անձանց համար:

Մասնակցելու համար կապվել հետևյալ կոնտակտներով՝

ahambaryan@hcav.am հեռախոսահամարներ՝ 0322 7 22 68, 077 34 22 68

kananc7@gmail.com հեռախոսահամարներ՝ 0262 4 43 00, 094 21 13 96

Գեղարքունիքի մարզի այլ համայնքների մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի: Փոխհատուցման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք նախապես տեղեկացնել:

Օրակարգ

13:00 – Ծրագրի ներկայացում, ծանոթություն

13:20 – ՀՀ Ընտրական օրենսդրության և ընտրությունների համառոտ պատմություն

14:00 – ՀՀ Ընտրական նոր օրենսգրքով սահմանված հիմնական փոփոխությունները

14:30 – Ընդմիջում

15:10 – Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների և միջազգային չափանիշների արտացոլումը ընտրական նոր օրենսգրքի նախագծում

16:10 – Սուրճի ընդմիջում/քննարկում

16:50 – Ամփոփում