Միացի՛ր Մարտունի երիտասարդական բանկին․ հայտարարություն

13 ноября, 2015

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Մարտունու կանանց համայնքային խորհուրդը հրավիրում է մասնակցել «Երիտասարդական Բանկ» ծրագրին։
Ի՞նչ է երիտասարդական բանկը
Երիտասարդական բանկը (http://am.epfarmenia.am/am/program-portfolio/youth-program/youth-bank/) աշխարհի ավելի քան 25 երկրում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իսկ Գեղարքունիքի մարզում Երիտասարդական բանկի աշխատանքները համակարգում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը։ Երիտասարդական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանը իրենց իսկ համայնքի զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է։ Երիտասարդական բանկը կամավոր երիտասարդների խումբ է, որին հնարավորություն է տրվում սովորել և իրականանցնել դրամաշնորհային ծրագիր՝ իրենց հասակակիցների գաղափարներն իրագործելու համար։
Երիտասարդական բանկը բաղկացած է 5 անդամից։ Վերջիններիս պարտավորություների մեջ է մտնում համայնքային ծրագիր իրականացնելը, դրամաշնորհային ծրագրի ձևակերպելն ու հայտարարելը, ծրագրերի ընտրությունը, ֆինանսավորումը ու մոնիթորինգը։ Երիտասարդական բանկում անդմաները միմյանց հետ աշխատում են առաջնորդության, հավասար մասնակցության, թիմային և ակտիվ համագործակցության սկզբունքնեով։

Եվ այսպես, եթե 16-25 տարեկան ես և ուզում ես, որ քո կարծիքը լսելի լինի, մասնացես համայնքիդ բարելավմանը,

նախաձեռնես դրական փոփախություն, ձեռք բերես առաջնորդի և ակտիվ քաղաքացու հմտություններ,
պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ, ապա միացիր Մարտունի Երիտասարդական Բանկ
ծրագրին։
Ինչպե՞ս մասնակցել
Մասնակցիր «Մարտունու կանանց համայնքային խորհրդ» ՀԿ–ում ծրագրի մեկնարկային միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 27–ին(օրը դեռ վերջնական հաստատված չէ)՝ ժամը 15։00–ին։
Հավելյալ տեղեկատվության համար գրիր  liana.hovannisyan@gmail.com հասցեով կամ զանգահարիր 043 700 285 համարին։
Փոփոխություններ սկսվում են ընտրությունից՝ մենք սպասում ենք քեզ․
Մարտունի երիտասարդական բանկ։