Կազմակերպություն
Մեր կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է։ Հիմնադրվելով 2000 թ–ին՝ այն գործունեություն է իրականացնում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում՝ կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը տարբեր խնդիրների լուծման գործընթացում: Մեր խորհրդի ջանքերով Գեղարքունիքի մարզում վերակառուցվել են բուժկետեր, կառուցվել նախակրթարաններ, հիմնվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող անձիք: Փորձում ենք նպաստել համայնքում ապահով և պաշտպանված քաղաքացու ձևավորմանը։
Մեր առաքելությունն է նպաստել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը և այդ միջոցով համայնքների տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին:
Ինչ ենք անում՝
- Համագործակցում ենք ՏԻՄ–երի հետ, մշակում ենք համայնքային ռազմավարական ծրագրեր, կատարում ենք համայնքային կարիքի գնահատում, իրականացնում ենք սոցիալական ծրագրեր։
- Մշակում ենք ՏԻՄ–երի նոր ռազմավարություն, առաջարկում ենք ռազմավարական պլանի փոփոխություններ։
- Տեղեկատվություն ենք տարածում, տրամադրում ենք նյութատեխնիկական ռեսուրսներ, կատարում ենք մեդիա տեխնոլոգիաների ուսուցում։
- Մասնակցում ենք ընտրական գործընթացներին։
- Համայնքային խնդիրներ լուծելու նպատակով համայնքային մոբիլիզացիա ենք անում։
- Ստեղծում ենք աշխատատեղեր, խոցելի խմբերին ապահովում ենք զբաղվածությամբ։
- Հետազատություններ ենք անում բնապահպանական, առողջապահական և այլ որոտների հիմնախնդիրների վերաբերյալ:
- Իրականացնում ենք կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում։
Ուզում ենք հասնել՝
- Համայնքի զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը, բնակչության համախմբմանը, իրազեկվածության բարձրացմանը, համայնքի նկատմամբ սեփականության գիտակցության ձևավորմանը, խնդիրների լուծմանը՝ հասարակության մասնակցության ապահովման միջոցով։
- Համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը, մարդկանց գիտակցության բարձրացմանը, տարբեր գործընթացներում նրանց ներգրավմանը, անմիջական մասնակցությանը՝ համագործակցության և ներդրումների խրախուսման միջոցով։
Մեր ծրագրային ուղղություններն են՝
- Քաղաքացիական հասարակության գիտակցության բարձրացում ու կարողությունների զարգացում
- Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
- Մեդիագրագիտություն և երիտասարդության ակտիվացում
- Կոռուպցիայի դեմ պայքար և շահերի բախում
- Պայքար խտրականության դեմ
Մարտունի քաղաքում ստեղծել ենք՝
- «Մարտունի ԻնֆոՏուն»
- «Իղձ» սոցիալական ձեռնարկություն
- «Ռադիո Մարտունի» առցանց ռադիո
- Մարտունի երիտասարդական բանկ
- Համայնքային ռեսուրս կենտրոն
- Կենցաղային զոհերի համար ժամանակավոր կացարան