Աշխատակազմ
Անահիտ Գևորգյան, ՀԿ նախագահ
Անահիտը 2000 թ–ին ստեղծել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն, որի ղեկավարն է հիմնադրման պահից։ Մինչև հասարակական կազմակերպություն հիմնելը դեռ 1996 թ–ից եղել է Կանանց հանրապետական խորհրդի Մարտունու մասնաճյուղի ղեկավարը։ ՄԿՀԽ ՀԿ–ի 15 տարվա գործունեության ընթացքում Անահիտն իրականացրել է վեց տասնյակից ավելի ծրագրեր, ղեկավարել և համակարգել է դրանք։ 2014 թ–ից ՀԿ ԴեՊո կոնսորցիումային ծրագրի՝ կազմակերպության մասով տնօրենն է։ Արևելյան գործընկերություն քաղաքացիական հասարակության հայաստանյան պլատֆորմի գործադիր մարմնի անդամ է։ Ունի ղեկավարման և կառավարման հարուստ փորձ․ եղել է ՀԼԿԷՄ Մարտունու շրջկոմի 1–ին քարտուղար, ՀԿԿ Մարտունու շրջկոմի քարտուղար։ Անահիտը նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրենն է։
Ունի բարձրագույն կրթություն։
Մարիամ Զիրոյան ՀԿ հոգեբան
Մարիամը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին միացել է 2018թ․-ին որպես հոգեբան՝ ներգրավվելով «Աշխատանք բռնության ենթարկված երեխաների ու կանանց հետ» ծրագրում։ 2019-2020 թթ․ աշխատել է ընտանեկան բռնություն վերեապրած կանանց հետ։ 2020թ․ից որպես հոգեբան ներգրավված է «Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների հիմնական և կրթական կարիքների բավարարում Հայաստանում»
Մինչ ՄԿՀԽ ՀԿ-ին միանալը՝ 2017-2019 թթ. նա աշխատել է «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնում՝ որպես օլիգոֆրենոմանկավարժ, հոգեբան, լոգոպեդ։ Մարիամն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան օլիգոֆրոնոմանկավարժ, հոգեբան մասնագիտացմամբ։
Մանանը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին միացել է 2017թ–ին, որպես «ՀԿ ԴեՊո» ծրագրի համակարգող։ Մինչ այդ եղել է ՀԿ–ի կամավորը, կատարել է անգլերենով թարգմանություններ, 2017թ–ի ԱԺ ընտրությունների ներգրավված է եղել որպես երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդ։ Հանդիսանում է «Մարտունի երիտասարդական բանկ» կոմիտեի անդամ։ Ինչպես նաև Խաղաղության կորպուսից ՀԿ–ում կամավորի գործընկերն է։ Ունի բարձրագույն կրթություն։
Գառնիկ Հարոյան, ՀԿ գրասենյակի կառավարիչ
Գառնիկը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին միացել է 2007 թ-ին՝ նախ որպես կամավոր աջակցելով կազմակերպության տարբեր հանրային միջոցառումներին, ակցիաներին, ֆլեշմոբերին: Այսօր էլ շարունակում է անդամակցել «Մարտունու երիտասարդական բանկ» ծրագրին։ 2012 թ-ից Գառնիկը կազմակերպությունում աշխատել է որպես համակարգչային օպերատոր, ապա՝ մի շարք ծրագրերի համակարգող, ծրագրային փորձագետ։ 2014թ–ից ստանձնել է ՀԿ–ի կողմից ստեղծված «Իղձ» սոցիալական ձեռնարկության տնօրինությունը, աշխատում է կազմակերպության ֆինանսական այլ աղբյուրների հայթայթման ուղղությամբ։
Ունի բարձրագույն կրթություն, մագիստրոսական կոչում «Հողային կադաստր» մասնագիտացմամբ։
Նախորդ աշխատակազմ
Եղիազար Դավթյան, ՀԿ համակարգող
Եղիազարը միացել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին 2010թ–ին՝ աշխատելով որպես համայնքային մոբիլիզատոր։ 5 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է համակարգել շուրջ 2 տասնյակ ծրագրեր, ներկայում ՀԿ ԴեՊո ծրագրի՝ կազմակերպության մասով ղեկավարն է։
Եղիազարը կազմակերպության հետ համագործակցությունը սկսել է դեռ 2008թ–ից՝ անդամակցելով երիտասարդական թիմի «Մարտունի երիտասարդական բանկ» ծրագրին։ Համայնքային մոբիլիզացիայի շնորհիվ 2012թ–ի Մարտունի քաղաքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ ընտրվել է ավագանու անդամ։
Ունի բարձրագույն կրթություն։
Անահիտ Հայրապետյան ՀԿ համայնքային մոբիլիզատոր
Անահիտը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին միացել է 2015թ–ին՝ որպես «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ–ի կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի գործադիր տնօրեն։ 2018-2019թթ․ին եղել է Մարտունի Ինֆոտան «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավարը։ 2020թ․ից որպես սոցիալական աշխատող ներգրավված է «Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների հիմնական և կրթական կարիքների բավարարում Հայաստանում» Ունի բարձագույն կրթություն։
Գոհար Ամիրխանյան ՀԿ սոցիալական աշխատող
Գոհարը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին միացել է 2018թ․-ին որպես սոցիալական աշխատող ներգրավվելով «Աշխատանք բռնության ենթարկված երեխաների ու կանանց հետ» ծրագրում։ 2016-2017 թթ․ պրակտիկա է անցել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունում։ 2017 թ․-ին եղել է կամավոր Շող ցերեկային կենտրոնում։ 2019 թ․-ին անցել է վերապատրաստում Կանանց աջակցման կենտրոնում։ 2020 թ. փետրվարից մինչև այսօր աշխատում եմ Գեղարքունիքի Կանանց աջակցման կենտրոնում՝ սոցիալական աշխատող:
Գոհարն ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով Սոցիալական աշխատանք բակալավրի և Սոցիալական աշխատանք, սոցիալական քաղաքականություն և վարչարարություն մագիստրոսի աստիճան։
Լիանա Հովհաննիսյան, ՀԿ Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու
Լիանան «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին պաշտոնապես միացել է 2014թ–ին՝ որպես ՀԿ ԴեՊո ծրագրի ադմինիստրատիվ աշխատող։ Սակայն համագործակցել սկսել է 2013 թ-ից՝ որպես կամավոր թղթակցելով «Մարտունի ինֆոՏուն» բլոգին։ 2013թ–ի սեպտեմբերին, մասնակցելով Ինֆոտան կողմից կազմակերպված սոցիալական նորարարությունների ճամբարին, դրամաշնորհ է ստացել առցանց ռադիո ստեղծելու գաղափարի համար։ Այժմ հեռարձակում է «Ռադիո Մարտունի» առցանց ռադիոն և համակարգում «Մարտունի ԻնֆոՏունը»։ Ինչպես նաև կամավոր հիմուքներով համակարգում է «Մարտունի երիտասարդական բանկ» ծրագիրը։
Ունի բարձրագույն կրթություն, մագիստրոսական կոչում «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն» մասնագիտացմամբ։
Աշոտ Դավթյան, ՀԿ Ֆինանսների կառավարիչ
Աշոտը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ին միացել է 2000թ–ին, երբ կազմակերպությունը նոր էր ստեղծվել և հասարակական առաջաին քայլերն էր անում: 15 տարիների ընթացքում կառավարել է ավելի քան 6 տասնյակի ծրագրերի ֆինանանսները, վարել կազմակերպության հաշվեպահությունը։ Կազմակերպության ֆինանսների կառավարումից բացի Աշոտը ղեկավարում է սեփական շինարարական կազմակերպությունը՝ մասնագիտությամբ հանդիսանալով նաև ճարտարագետ–շինարար։
Ունի բարձրագույն կրթություն:
Կամավորական գործունեության ընթացքում աջակցելու է «Իղձ» սոցիլական ձեռնարկության բիզնես առաջխաղացման և կազմակերպության աշխատակիցների անհատական կարողությունների զարգացման նպատակով։