Մենք նույնպես միացանք համաՍևանյան աղբահավաքին
Մայիսի 14–ին տեղի ունեցավ համաՍևանյան աղբահավաքը, որին մարտունի քաղաքում պատրաստակամությամբ միացել էր Մարտունու կանանց համայնքային խորհուրդը և Մարտունի երիտասարդական բանկ կոմիտեի անդամները։
Շուրշ 30 հոգի մաքրեցին Մարտունի քաղաքի Հ․Հարությունյան (Տիգրան Մեծ հանգստյան տուն տանող ճանապարհ) փողոցի հարակից աղբը և Սևանա լճի ափամերձ տարածքը։
Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողությունները, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության և Սևանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման։
Մարտունի երիտասարդական բանկի կոմիտեի անդամ, ընդհամենը 15 ամյա Ինգա Շահումյանը իր մասնակցությունն ակցիային բացատրեց նրանով, որ Մարտունու բնակչությունը չի հետաքրքրվում բնության պահպանությամբ և իրենք երիտասարդներով միացել են ակցիային օրինակ ծառայելու համար և վերջապես
— Ամռանը մենք մեր ժամանցը կազմակերպում ենք այստեղ և մաքրելով նպաստում ենք լավ հանգիստ ունենալուն, — ասաց Ինգան։
Մաքրման աշխատանքներին միացան նաև Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի երեք աշխատակից, ջոկատի հրամանատար Արթուր Ալեքսանյանը խոսելով նախաձեռնության մասին, մասնավորապես ասաց․
— Ցանկացանք անմասն չմնալ այս կարևոր աշխատանքից, կամավորները, դեռահասները գերազանց աշխատանք տարան և ամենակարևորը ևս մեկ անգամ գիտակցեցին մաքուր բնություն ունենալու կարևորությունը։
Իսկ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանի խոսքով քաղաքի, Սևանի մաքրությունը յուրաքանչյուր բնակչի պատիվն է․
– Սևանի մարքության կարևությունը յուրաքանչյուրս պետք է գիտակցի, ոչ միայն աղբը հավաքելու ակցիային մասնակցելով՝ այլ չկեղտոտելով այն վայրը, բնությունը, որից օգտվում է։ Մշտապես մաքուր պահենք, որ մաքրելու կարիք էլ չլինի։