«Մարտունու տարածաշրջանի մշակութային կյանքը խորհրդային շրջանում և վերաիմաստավորման հնարավորությունները հետխորհրդային շրջանում»

28 марта, 2023

«Մարտունու տարածաշրջանի մշակութային կյանքը խորհրդային շրջանում և վերաիմաստավորման հնարավորությունները հետխորհրդային շրջանում» ծրագիրն իրականացվում է Մարտունի ԻնֆոՏան կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Ծրագրի իրականացման ընթացքում

 Վեր է հանվել և նոր ձևաչափով մեկ հարթակում հանրությանը ներկայացվել է խորհրդային շրջանի Մարտունու տարածաշրջանի մշակութային կյանքի պատմությունը։
 Ուսումնասիրվել են գյուղերում առկա ռեսուրսներն ու մշակութային կյանքի վերաիմաստավորման հնարավորությունները, ՏԻՄ-ին ներկայացվել են մշակույթի տների վերաիմաստավորմանն ուղղված առաջարկներ։
 Ընտրված մշակույթի տների տնօրեններն ու անձնակազմերը վերապատրաստվել են և ունեն մշակութային ծրագրեր կազմելու և իրականացնելու կարողություններ։
 Թիրախ համայնքներից երեքում մշակույթի տների կողմից իրականացվել են մշակութային ծրագրեր։

Տևողությունը՝ 01/08/2021- 30/12/2022
Շահառուները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ
Ֆինանսավորումը՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։