ՄԿՀԽ անդամները սովորեցին՝ ինչպես կազմել գրագետ մամուլի հաղորդագրություն

5 ноября, 2015

?

Մարտունու կանանց համայնքային խորհրդի (ՄԿՀԽ) աշխատակիցներն արդեն գիտեն՝ ինչպես տեսանելի դարձնել իրենց աշխատանքն ավելի գրագետ հաղորդագրություններ կազմելու շնորհիվ:

Նոյեմբերի 4-ին նրանք մասնակցեցին «Ինչպես գրել մամուլի հաղորդագրություն» թեմայով դասընթացին։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Արփի Հարությունյանը սովորեցրեց՝ ինչպես պետք է միջոցառումը կազմակերպել՝ հաշվի առնելով լուսաբանելիությունը, ինչպես գրել նախաիրադարձային և հետիրադարձային հաղորդագրություն և ինչպես այն հասցնել լրատվամիջոցներին ու հանրությանը։

«Աշխատանքը տեսանելի դարձնելու ամենապարզ միջոցներից մեկը հաղորդագրություն գրելն ու տարածելն է: Եթե դա կարողանում ես անել գրագետ գրչով, հասնում ես հաջողության, այսինքն՝ լրատվամիջոցներին կարողանում ես հետաքրքրել, ինչի արդյունքում աշխատանքդ լուսաբանվում է ու ստվերում չի մնում», – ասում է մեդիափորձագետ Արփի Հարությունյանը։

Դասընթացի արդյունքը տեսանելի դարձնելու համար մասնակիցները պետք է առաջիկա մեկ ամսում գրեն նախաիրադարձային ու հետիրադարձային հաղորդագրություններ, որոնք կտեղադրեն ֆեյսբուքյան աշխատանքային խմբում: Դասընթացավարի խմբագրումից հետո հաղորդագրությունները կհրապարակվեն:

20151104_132634 «Դասընթացը բովանդակալից էր ինձ համար, ուսուցանման պրոցեսը շատ պրակտիկ էր և հեշտությամբ կարողացա յուրացնել թեման: Հուսով եմ՝ առաջիկայում կկարողանամ կազմակերպության թեկուզ ծրագրային հանդիպումները գրագետ և հետաքրքիր մատուցել հանրությանը» – ասում է  կազմակերպության աշխատակից Անահիտ Հայրապետյանը։