«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

25 сентября, 2023

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի առաքելությունն է նպաստել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը և այդ միջոցով համայնքների տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին:

 «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադրվելով 2000 թվականին գործունեություն է իրականացնում սոցիալական, առողջապահության, բնապահպանության, և համայնքային զարգացման ոլորտներում՝ կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը տարբեր խնդիրների լուծման գործընթացում: Մեր խորհրդի ջանքերով Գեղարքունիքի մարզում վերակառուցվել են բուժկետեր, կառուցվել նախակրթարաններ, հիմնվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող անձիք: Փորձում ենք նպաստել համայնքում ապահով և պաշտպանված քաղաքացու ձևավորմանը։

Կազմակերպությունն արտակարգ իրավիճակներում իրականացնում է հումանիտար աջակցություն, աշխատելով տեղահանվածների, միայնակ ծերերի, բռնության ենթարկված կանանց և այլ խոցելի խմբերի հետ։ 

ՀԿ-ի ծրագրային ուղղություններն են՝

  • Խոցելի խմբերի հետ աշխատանք
  • Հումանիտար աջակցություն արտակարգ իրավիճակներում
  • Մեծահասակների կրթություն
  • Քաղաքացիական հասարակության գիտակցության բարձրացում ու կարողությունների զարգացում
  • Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
  • Մեդիագրագիտություն և երիտասարդության ակտիվացում
  • Կոռուպցիայի դեմ պայքար և շահերի բախում
  • Պայքար խտրականության դեմ

Մարտունի քաղաքում ստեղծել ենք՝

  • Բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոն
  • «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոն
  • «Մարտունի ԻնֆոՏուն»
  • «Թագանի» սոցիալական ձեռնարկություն
  • «Ռադիո Մարտունի» առցանց ռադիո
  • Մարտունի երիտասարդական բանկ
  • Համայնքային ռեսուրս կենտրոն

2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն իրականացրել է տարբեր ծրագրեր՝ ուղղված տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ու բնականոն կյանքի ապահովմանը։ Իրականացրած ծրագրերի շրջանակներում տեղահանված անձանց համար կազմակերպվել են իրազեկման և կարողությունների զարգացման դասընթացներ։ Յուրաքանչյուր դասընթացի համար մշակվել է կրթական ծրագիր և հարմարեցվել է մասնակիցների կրթական կարիքներին։