Մարտունի Ինֆոտուն (2015)

1 июня, 2015

unnamed

Ծրագիրը Մարտունու տարածաշրջանում մեդիագրագիտության և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնում է հանրային վերահսկողություն՝ «Մարտունի ԻնֆոՏան» ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեղեկատվական ծառայությունների ընդլայնման միջոցով:
Մեդրագրագիտության ուսուցումը նպաստում է գրագետ մեդիա սպառողների ձևավորմանը:

Ծրագրի շրջանակում կազմակերպված քաղաքացիական լրագրության դասընթացները երիտասարդությանը ներգրավում են համայնքային խնդիրների վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման գործընթացներում: Հանրային միջոցառումները նպաստում են համայնքներում սոցիալական ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ գիտելիքի ավելացմանը:

Ծրագրի շրջանակում ՄԿՀԽ-ն գործընկերների հետ անցկացնում է «Մարդամեջ» սոցիալական  նորարական ճամաբարներ, որտեղ երիտասարդները ներկայացնում են նորարարական նախագծեր՝ ուղղված սոցիալական, տեղեկատվական և համայնքային խնդիրների լուծմանը:

«Մարտունի ԻնֆոՏուն» ծրագրի արդյունքը քաղաքացիական լրագրության հմտություններով զինված շուրջ 200 երիտասարդներն են, ովքեր մոբիլիզացնում են համայնքային ներուժը, բարձրաձայնում են իրենց և իրենց համայնքին հուզող խնդիրները, դրանց լուծումներ են տալիս։

 

Տևողությունը՝  01.062015թ․ – 31.05.2016թ․

Շահառուները՝   Մարտունու տարածաշրջանի բնակչություն։

Ֆինանսավորումը՝ Եվրասիա համագորցակցություն հիմնադրամ –ի։