Մարդու իրավունքներ․ Նախընտրական բանավեճ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև

Март 23, 2017

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը «ՀԱԲ 2017» ծրագրի շրջանակներում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է նախընտրական բանավեճեր:

Նախորդ բանավեճը նվիրված էր  Սևանա լճի հիմախնդիրներին՝ կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրարգրերում դրանց լուծումների ներառվածությանը։
Այսօրվա քննարկումը ծավալվելու է մարդու իրավուքների շուրջ։

Այս միջոցառումների շարքի նպատակն է նպաստել երկխոսության ակտիվացմանը հանրության և քաղաքական կուսակցությունների ու դաշինքների միջև։ Հնարավորություն տալ բնակչությանը բարձրաձայնել համապետական և տեղական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր և հասկանալ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները վերոնշյալ հարցերի շուրջ: