Մարդու իրավունքները և համայնքն իրար փոխկապակցված են

Декабрь 15, 2017

Դեկտեմբերի 7–ին «Մարտունի ինֆոտունը» «Վանաձոր Ինֆոտան» հետ միասին հնարավորություն ունեցավ համատեղ այցով հյուրընկալվել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակում։

Դասընթացն անցկացվում էր Մարդու իրավունքների պաշտպանության մեկ ամսյակի շրջանակում, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կայուն զագացման նպատակներին և մարդու իրավունքներին։
Դասընթացի այս ֆորմատը առաջին անգամ էր կիրառվում՝ արտաինֆոտնային հանդիպում ու այլ ինֆոտան հետ փորձի փոխանակում։
Մարտունուց դասընթացին մասնակցեցին շուրջ 20 հոգի, ինչպես ինֆոտան ակտիվ կամավորներ, այնպես էլ Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի և ավագ դպրոցի սաներ, ովքեր մինչև այդ ոչ ֆորմալ կրթության հետ որևէ առնչություն չէին ունեցել։

Մասնակիցներից 13 ամյա Էրիկը կիսվելով հանդիպումից իր տպավորություններով ասում է, որ շատ կարևոր էր, երկու տարբեր համայնքի երիտասարդներ հնարավորություն ունեցան միասին մտածել սեփական համայնքի խնդիրների և դրանց լուծումների մասին․

«Արդեն, երբ ներկայացնում էինք դուրս բերված խնդիրները հասկանում էի, որ Մարտունին ու Վանաձորը իրարից շատ չեն տարբերվում, երկու քաղաքում էլ կա աղբահանության, անտառապահպանության, իսկ ամենակարևորը ոչ բավարարար աշխատատեղի խնդիր»։

Մասնակիցները իրենց տպավորությունները կիսվելիս նշում էին, որ մինչև այդ առկա խնդիրները չեն դիտարկել իրավունքների խախտման տեսանկյունից։ Ավագ դպրոցի սան Նարեն ասում է, որ իրենց փողոցում մայթ չկա ու մինչև այդ չէր մտածել, որ դրա բացակայությամբ իր ազատ, անվտանգ տեղաշարժի իրավունքն է ոտնահարվում․

«Կարծել եմ, որ մայթ, կամ, որ լուսավորություն չունենք, դա ընդհամենը աղքատ համայնքում ապրելու հետևանք է, որտեղ երբեք գումար չկա մեծ խնդիրներ լուծելու համար»։

Իսկ ավագներից Թագուհին այցը կարևորեց, ոչ միայն նրանով , որ գիտելիքները ավելացան, այլ որ հետադարձ կապի հնարավորություն է տրվել, կարող են մասնակցել ՄԱԿ–ի գրասենյակում կազմակերպվող այլ միջոցառումների, իսկ Կայուն զարգացման նպատակների ազգային լաբին առաջարկություններ ուղարկել, լսելի դարձնել երիտասարդների ձայնը։

«Կարծում եմ՝ 17 նպատակներին լուծում մենք պետք է տանք, որովհետև մենք ենք ապրելու այդ միջավայրում, թերի կամ լուված վիճակում, մենք պետք է հասնենք գենդերային հավասարության, կայունք քաղաքների ու համայնքների, որտեղ աղքատություն, սով չի լինի, չնայած իր բնակության վայրի երեխաները որակյալ կրթություն կստանան»։

Մասնակիցները միաձայն համաձայն էին, որ զարգացած, կայուն տնտեսությամբ երկրում, համայնքում պաշտպանված կլինեն մարդու իրավունքները, դրանք իրար հետ փոխկապակցված են և առանց մեկը մյուսի հնարավոր չէ պատկերացնել։