«ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ
Մարտունի ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցությանհամար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալականնորարարության (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչարդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելովսոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքերուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվողսոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության ևհաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատություններիոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛քխնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն կամօֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այնհարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝ դուրսբերելով այն մարդամեջ։
Ինչպե՞ս մասնակցել
«Մարդամեջ» ՍՆ հավաքին գաղափարների ներկայացման համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdgpai9kYfvsLFPcR5BeCOnLKwmSrEyyisulvFUUgrJ2ZCbQ/viewform?usp=send_form
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Մարտունի ինֆոտուն, հեռ (+374 94) 700 285
կամ նամակ ուղարկել infomartuni@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Իսկ հետո՞
«Մարդամեջ» ՍՀ հավաքի կազմակերպիչները կայցելեն Ինֆոտուն և կիրականացնեն կողմնորոշիչ հանդիպում-քննարկումներ գաղափար ներկայացնողների հետ։ Լավագույն 4-5 գաղափարները, որոնք արդյունավետ ծրագրեր դառնալու պոտենցիալ կունենան, հնարավորություն կստանանմասնակցելու 2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կազմակերպվող «ՄԱՐԴԱՄԵՋ-2017» ՍՆ եռօրյահավաքին:
«Մարդամեջ» ՍՆ կենտրոնաձիգ եռօրյա հավաք
2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ 8 ինֆոտներից (Արմավիր, Արարատ, Գյումրի, Իջևան, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք)հրավիրված մասնակիցները կմիավորվեն գաղափարներների շուրջ և 2 օր կաշխատեն որոշակիսոցիալական ծրագրերի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին:
1.) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել:
2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը:
3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը:
4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ:
5.) Ինչպե՞ս օգտագործել մեդիան այս գաղափարի շուրջ:
Հանդիպման ավարտին մասնակիցները կհավաքվեն մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենցաշխատանքի արդյունքները: Քննարկումների արդյունքում հավաքի ժյուրին յուրաքանչյուր ինֆոտնից կընտրի 2 լավագույն ծրագիր, (ընդհանուր 16 ծրագիր) որոնք կստանան ֆինանսականաջակցություն մինչև 250.000 դրամի սահմաններում սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար:
***
Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգայինզարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացվածմասնակցության համար» ծրագրի շրջանակում: