«ՄԱՐԴԱՄԵՋ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

11 сентября, 2015

USAID-logo (1) — копия

 

unnamed2015 թ. սեպտեմբերի 24-ին «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության մեկօրյա հավաք:

Հավաքն իրականացվում է «Մեդիանքաղաքացիների տեղեկացված մասնակցությանհամար» ծրագրի շրջանակում։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը    քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները:

Որակյալ լրագրության և  մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Սոցիալական նորարարության հավաքի նպատակը

նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ  օնլայն  կամ օֆլայն միջոցներով:

«Մարդամեջը» կօգնի

  •          վերհանել  մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելուգաղափարներ,
  •          ի մի բերել  ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվայինտեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
  •          ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:

Հավաքի ընթացքում նախատեսվում են խմբային աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաներիմասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստենսոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը:

Քննարկումների արդյունքում ընտրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենցսոցիալ-նորարարական գաղափարները իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև 250.000 դրամիսահմաններում:

Մնացած օգտագործելի գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերինու ստանալ աջակցություն տարբեր ձևերով:

Հավաքի մասնակիցներն ընտրվելու են մրցույթով:

Հավաքին կարող են մասնակցել  մարզում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքերիրենց գործունեության մեջ կիրառում են համացանցի գործիքները. նրանք, ովքեր կկարողանան առանձնացնելմարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:


Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թի սեպտեմբերի 17-ը` ժամը 18։00–ն:

https://docs.google.com/forms/d/1BKK8JMUTaxbcyxFSQPq2fjHfxXD71ghFLdgTt_An8U8/viewform  )

Սոցիալական նորարարության հավաքի վերաբերող հարցերով դիմել ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանին՝ զանգահարելով՝ հեռ․ +374 043 700 285–ին, կամ գրելով`  liana.hovannisyan@gmail.com էլ–հասցեով։