Մասնակցում ենք 2017թ. խորհրդարանական ընտրություններին. Կոչ քաղաքական կուսակցություններին

13 марта, 2017

Պահանջում ենք կուսակցություններից դառնալ ՀՀ օրենսդրության կատարման երաշխավորները:

Մենք` «Ձեռքներդ հեռու՛ Սևանից» նախաձեռնության անդամները, 2017 թ–ի ապրիլի 2–ին Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված կուսակցություններից ու դաշիքներից պահանջում ենք, 

  • Կանգնեցնել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի կրկնվող խախտումները և թույլ չտալ Սևանի ավազանի, Մասրիկ, Սոտք և Որոտան գետերի աղտոտումը
  • Սոտքի և Ամուլսարի հանքերի բաց շահագործման արդյունքում առաջացող տոքսիկ թափոններով:
  • Մենք պահանջում ենք դադարեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի շահագործումը, որոնց խողովակներում ոչնչանում են էնդեմիկ և անհետացման եզրին գտնվող ձկնատեսակները՝ իշխանը, բեղլուն և այլն:
  • Մենք պահանջում ենք կանգնեցնել Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման հակաէկոլոգիական ծրագիրը, որը սպառնում է լիճն աղտոտել ֆոսֆորով և ազոտով, դեղամիջոցներով:
  • Մենք պահանջում ենք ապամոնատաժել Սևանա լճի ափին ապօրինի շինությունները, որոնք խանգարում են լճի մակարդակի բարձրացմանը և նրա ինքնամաքրմանը: