Մասնակցություն հանուն ապագայի

28 февраля, 2013

«Մասնակցություն հանուն ապագայի»Yntrutyunner ծրագրի միջոցով կազմակերպությունը փորձ էր անում քաղաքացիների ակտիվության արդյունքում բնակչության շրջանում ձևավորել ընտրություններին ազատ մասնակցելու մշակույթ:

22, 23, 24 ընտրատարածքներում համագործակցված և դրական փորձի վրա դիտորդական առաքելություն իրականանցնելու համար, ծրագրի շրջանակում, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել տարածաշրջանի 5 ՀԿ–ների՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդի», Գավառի՝ ««Աժդահակ» լրագրողների ասոցիացիայի», Սևանի՝ «Տարածքային  հետազոտությունների և զարգացման կենտրոնի», Վարդենիսի՝ «Աստղացոլք» և Ճամբարակի՝ «Աստղավարդ» ՀԿ–ների միջև։ 32 ընտրատեղամասերում ճշգրտվել են ընտրողների ցուցակները՝ քաղաքային (Գավառ, Սևան, Մարտունի) և գյուղական (Ծովակ, Շորժա և Կարճաղբյուր) համայնքներից ներգրավված 64 կամավորների ջանքերով։ Ընտրացուցակները ճշգրտվել են 40 օրվա ընթացքում և ընտրություններից 20 օր առաջ ճշտված ցուցակները ներկայացվել են անձնագրային բաժիններ։ Ընտրության օրը ավելի քան 180 դիտորդ կատարել է դիտորդական առաքելություն։

 

Տևողությունը՝  01.12.2012թ․–28.02.2013թ․

Շահառուները՝   Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքի բնակչությունը։

Ֆինանսավորումը՝ ԵԱՀԿ–ի և Քաունթերփարթ Հայաստան–ի։