Ընտրական գործընթացներին մասնակցություն

Հունվարի 28, 2015

Ընտրական գործընթացներին մասնակցության ծրագրերի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ–ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ աշխատում է բնակիչների հետ՝ բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը և ապահովելով ընտրություններին նրանց իմաստավորված մասնակությունը։ Այդ նպատակով կազմակերպում է տեղեկատվական արշավներ, համայնքային հանդիպումներ, իրականացնում է դիտորդական առաքելություն։

  • «Ինչու մասնակցել ընտրություններին» ծրագրի շրջանակում ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու համար՝ 2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններին ՀԿ–ն իրականացրել է դիտորդական առաքելություն։ Իրազեկման արշավների միջոցով նպաստել է ընտրական գործընթացներում քաղաքացիների մասնակցությանը և նրանց քաղաքացիական դիրքորոշման արտահայտմանը։
  • «Անկախ դիտորդն արդար ընտրության երաշխիք» ծրագրով
    ՀԿ–ն դիտորդական առաքելություն է իրականցրել 2013թ–ի Երևանի ավագանու IMG_7016ընտրությունների ընթացքում։ Կազմակերպության վերապատրաստման դասընթացների միջոցով կրթվել ու իրազեկվել են դիտորդներ, ովքեր նպաստել են Երևանի թիվ 2 ընտրատարածքում թափանցիկ ընտրաընթացքի կազմակերպմանը։
  • «Մասնակցություն հանուն ապագայի» ծրագրի շրջանակում
    ՀԿ–ն 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ իրականացրել է ընտրացուցակների ճշտում, դիտորդների վերապատրաստում, դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 24 ընտրատարածքում։
  • Այլ ծրագրերով՝ որպես բաղադրիչ մաս, կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել  ՏԻՄ մակարդակով՝ 2014 թ–ին Ներքին Գետաշեն, Մաքենիս
    համայնքներում, 2015 թ–ի մարտին՝ Կութ, Դարանակ և Արփունք համայնքերում, իսկ հունիսին՝ Ծովասար և Գեղհովիտ համայնքներում։