Մասնակցենք, վերահսկենք, համագործակցենք
Այս ծրագրի նպատակն էր ապահովել Մարտունի քաղաքի ՏԻՄ բոլոր օղակների գործունեության թափանցիկությունը, որոշումների կայացման, համայնքային կարիքների բավարարմանն ուղղված գործընթացներին համայնքի տարբեր դերակատարների` բիզնես սեկտորի, ՀԿ-ների, ակտիվիստների, լրատվամիջոցների մասնակցությունը։
«Մասնակցենք, վերահսկենք, համագործակցենք» ծրագրի իրականացման արդյուքնում Մարտունի համայնքի բոլոր վեց թաղամասերում բացահայտվել են համայնքային կարիքները, ՏԻՄ գործունեությունից օտարվածության պատճառները, բնակչությունն առաջարկություններ է արել հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Հետազոտության բացահայտումների մասին իրազեկվել է ՏԻՄ աշխատակազմը, համայնքահեն ՀԿ-ները, տեղական լրատվամիջոցները, բիզնես սեկտորը։ ՏԻՄ աշխատակազմը և համայնքի տարբեր սեկտորների ներկայացուցիչները համայնքային ռազմավարական ծրագիր և գործողությունների պլան կազմելու վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ են ձեռք բերել։ Մշակվել են Մարտունու համայնքային կարիքների բավարարմանն ուղղված մեկամյա գործողությունների համատեղ պլան, նաև՝ ՏԻՄ գործունեության թափանցիկության ու բնակչության մասնակցային վարքի ձևավորմանն ու իրականացմանն ուղղված գործողությունների պլան: Համայնքի ավագանու կողմից հաստատվել է գործողությունների պլանը, վերանայվել ռազմավարական պլանը, տարեկան բյուջեն։
Տևողությունը՝ 01.07.2011թ․ – 30.12.2011թ․
Շահառուները՝ Մարտունու քաղաքապետարանը և համայնքի բնակչությունը:
Ֆինանսավորումը՝ Քաունթերփարթ Հայաստան–ի։