«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ»
«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի
Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց
համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։
Ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում կազմակերպել են
քննարկումներ «Տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրակարգով ընտրությունների ազդեցությունը համայնքային զարգացման վրա․ պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» և «Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով հանդիպում-քննարկումներ՝ մարզի ՔՀԿ-ների ՏԻՄ-երի, մարզպետարանի, ակտիվ բնակչության մասնակցությամբ։