ՀԿ դաշտի անցուդարձը՝ ՀԿ ԴեՊո պորտալում
Ամենաթարմ նորությունները հայաստանյան ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության աշխարհի մասին այսուհետ ներկայացված են մեկ պորտալում.
Հոկտեմբերի 20-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տրվեց ՀԿ Դեպո պորտալի մեկնարկը, որը ՀԿ-ներին հնարավորություն է տալիս ծանոթանալ առկա հնարավորությունների, հայաստանյան ՀԿ ոլորտի համար կարևոր նորությունների, ՀԿ-ների զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների մասին:
Այստեղ կարելի է գտնել հայտարարություններ նոր դրամաշնորհների, ծրագրերի, թրեյնիգների մասին, տեղեկանալ ծառայություններ մատուցող փորձագետների և կազմակերպությունների մասին: Պորտալը բացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ, Գորիսի մամուլի ակումբ, Աջակցություն Նոյեմբերյանին կազմակերպությունների կոնսորցիումի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցության շնորհիվ:
ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ