Հանրային տրանսպորտ ունենալու հարցը ներկայացվեց քաղաքապետի թեկնածուներին

26 сентября, 2016

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «ՀԱԲ-2016» ծրագրի շրջանակներում ձևավորվել է համայնքային նախաձեռնություն խումբ, որի անդամներն այսօր` սեպտեմբերի 23–ին «Հանրային տրանսպորտ Մարտունի քաղաքին» ակցիայով շարժվեցին Մարտունի քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված երկու թեկնածուների նախընտրական շտաբեր։
Խմբի անդամները ներկայացրեցին Մարտունի քաղաքի համար մոնիթորինգի արդյուքնում առաջնային նշանակություն ստացած ներհամայնքային տրանսպորտի հարցն։
Քաղաքապետի թեկնածու ինքանառաջադրված Արմեն Ավետիսյանը խմբի անդմաների հետ զրույցում նշեց, որ ներհամայնքային տրանսպորտ ունենալու հարցը ներառված է իր նախընտրական ծրագրում, ընտրվելու դեպքում այն ընդգրկվել է քաղաքի Քառամյա զարգացման պլանում և կյանքի կկոչվի։

20160923_165057

Քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Բագրատ Հարությունյանը հանդիպման ժամանակ ասաց, որ տրանսպորտը անհրաժեշտություն է, բայց առաջնային խնդիրը չէ քաղաքի համար, հիմնվելով նախկինում ունեցած փորձի վրա, երբ՝ 2009 թ–ին, գործակել են երթուղային տրանսպորտ, որն իրեն չի արդարաձրել։ Փոխարենը պատրաստ է խմբի անդամների հետ միասին մշակել երթուղային տրանսպորտի արդյունավետ և արդարացնող երթուղի, որն կընդգրկի ռազմավարական պլանում։

Բացի քաղաքապետի թեկնածուների հետ հանդիպման պլանավորված է խնդիրը ներկայացնել նաև աբագանու անդամի թեկնածուներին։